00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
3 ր
Ուղիղ եթեր
09:25
4 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
10:00
3 ր
Ուղիղ եթեր
10:05
47 ր
Ուղիղ եթեր
11:00
3 ր
Ուղիղ եթեր
13:00
3 ր
Ուղիղ եթեր
14:00
3 ր
Ուղիղ եթեր
17:00
3 ր
Ուղիղ եթեր
18:00
3 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:03
7 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:31
5 ր
Ուղիղ եթեր
12:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Исторический ликбез
Конспирология в истории: большевиков правда спонсировали немцы?
15:04
24 ր
Исторический ликбез
Зарубежное влияние на ход революции в России
15:33
24 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Նոր գլխավոր տնօրենը կապահովի գործի շարունակականությունը. Ucom-ը հայտարարություն է տարածել

© Sputnik / Andranik GhazaryanОтражение логотипа Beeline в витрине офиса компании Ucom
Отражение логотипа Beeline в витрине офиса компании Ucom - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Երկրում ստեղծված իրավիճակով պայմանավորված, երբ կապը մարդկանց համար կենսական նշանակություն ունի, Ucom-ն իր պարտքն է համարում շարունակել անխափան աշխատանքը՝ պահպանելով ողջամտությունը։

ԵՐԵՎԱՆ, 13 ապրիլի – Sputnik. Ucom-ը հայկական ընկերություն է և չի վաճառվել, փոխանակվել կամ «արտահանձնվել» որևէ երկրի՝  ոչ մի գործարքի դիմաց։ Ucom-ը կա և կմնա հայկական օպերատոր։  Ընկերությունը նաև երբևէ չի դիտարկել ու չի պատրաստվում դիտարկել հրաժարվելը իր որևէ աշխատակցից։ Այս հայտարարությունն այսօր տարածել է «Յուքոմ» ՓԲԸ մամուլի ծառայությունը` նախօրեին հիմնադիր բաժնետերերի խորհրդակցություն – քննարկման արդյունքում։

Кадр из видeообращения Айка Есаяна сотрудникам Ucom - Sputnik Արմենիա
Ucom–ում լուրջ խնդիրներ կան. Եսայան եղբայրները չեն պատրաստվում վաճառել իրենց բաժնետոմսերը

Անդրադառնալով բաժնետերերի մասին ԶԼՄ–ներում տարածված լուրերին` ղեկավարությունը նախ շնորհակալությունն է հայտնել Ucom-ի աշխատակիցներին՝ համատեղ անցած ճանապարհի ու հայկական տելեկոմի պատմությունը կերտելու համար։

«Այդ պատմության մեջ Հայկն իր կարևոր ներդրումն ունի, ինչի համար հայտնում ենք մեր երախտագիտությունը։ Լիահույս ենք, որ նա կշարունակի կիսել իր փորձառությունը Ucom-ի կառավարման խորհրդում՝ որպես համասեփականատեր ներկայացված լինելով: Բացի այդ, հավատում ենք, որ ի բարօրություն Ucom-ի մեծ թիմի, բոլոր բաժնետերեը իրենց մեջ ուժ կգտնեն գործընթացները ողջամիտ, կշռադատված քայլերով կազմակերպելու՝ առանց որևէ աշխատակցի վնասելու»,–ասված է հայտարարության մեջ։

Նշելով, որ վերջին օրերը սթրեսային են եղել Ucom-ի աշխատակիցների, բաժանորդների, գործընկերների և հանրության համար`  Ucom-ի  ղեկավարներն իրենց լռությունը բացատրել են իրավական ու էթիկական նորմերը պահպանելու սկզբունքով՝ գիտակցելով, որ լռությունը կարող է ծանր հետևանքներ ունենալ։

Ucom-ի և Beeline-ի միավորման վերաբերյալ որոշում ՏՄՊՊՀ-ն դեռ չունի

«Մենք չենք նախաձեռնել տեղեկատվության արտահոսք և չենք փորձել այրել կամուրջները. մենք հավատացած ենք, որ ազնիվ չէ բանակցային փուլում հանրային կարծիքի մանիպուլյացիաները կամ աշխատակիցների դիմումները որպես սպառնալիք օգտագործելը։ Մեր դիրքորոշումը հանրայնացնում ենք միայն այսօր, երբ իրավական բոլոր մեխանիզմները թույլ են տալիս դա անել՝ ընկերության կանոնադրության և գործող օրենքների համաձայն։ Հայտնում ենք, որ տիրապետում ենք իրավիճակին և կարգավորման գործընթաց ենք նախաձեռնել»,–ասված է հայտարարության մեջ։  

Люди перед офисом компании Ucom на проспекте Маштоца (10 апреля 2020). Еревaн - Sputnik Արմենիա
Հայկ և Ալեքսանդր Եսայանները պատրաստ են գնել Ucom-ի` իրենց չպատկանող բաժնեմասը

Ucom-ի ղեկավարությունը վստահություն է հայտնել, որ աշխատակիցները սթափ կդատեն իրավիճակը, իսկ նոր գլխավոր տնօրենը թիմի հետ համատեղ կապահովի բիզնեսի շարունակականությունը, ինչի համար նախատեսում են նոր ներդրումներ անել և հնարավորություններ ներգրավել։

Վերջում ընկերությունը ընդգծում է, որ երկրում ստեղծված իրավիճակով պայմանավորված, երբ կապը մարդկանց համար կենսական նշանակություն ունի, իրենց պարտքն է շարունակել անխափան աշխատանքը՝ պահպանելով ողջամտությունը։

Հիշեցնենք, որ վերջին օրերին լրատվամիջոցները գրեցին, որ Ucom-ի տնօրենների խորհրդում խնդիրներ են ծագել Ucom-ի ու Beeline-ի հնարավոր ձուլման պատճառով։  Ucom–ի գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը հաստատել էր, որ դիմում է ներկայացրել իր աշխատանքային պարտականությունների դադարեցման մասին: Նրա հետ մեկտեղ աշխատանքից ազատման դիմումներ էին ներկայացրել ընկերության մոտ 800 աշխատակից։

Հայկ և Ալեքսանդր Եսայանները, որոնք ընկերության հիմնադիրներն են և ընկերության 5,94% բաժնետերերը, հայտարարություն են տարածել` նշելով, որ իրենք մնացած բաժնետոմսերը ձեռք բերելու առաջարկ են արել մյուս սեփականատերերին: 94,06% բաժնետոմսերի համար առաջարկվել է վճարել 22 մլրդ 100 մլն դրամ գումար:

Հիշեցնենք նաև, որ 2019 թվականի դեկտեմբերի 30-ին հայտնի դարձավ, որ Ucom-ը դիմել է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով` «Վեոն Արմենիա» ընկերությունը (ապրանքանիշը` «Beeline») գնելու նպատակով:

Նախարարությունը Ucom-ի աշխատակիցներին հիշեցրել է արտակարգ դրության մասին

Մինչև 2015 թվականին Orange Armenia–ն ձեռք բերելը ընկերությունում աշխատել է մոտ 800 մարդ։ Դրանից հետո Ucom–ն ընդունել է Orange–ի աշխատակիցներին և ընկերությունում սկսել է աշխատել 1200 մարդ։ Այսօր այդ թիվը 1600–ի է հասել։

Լրահոս
0