ԵՐԵՎԱՆ, 13 ապրիլի – Sputnik. Միջին ճնշման գազատարի վրա անհետաձգելի աշխատանքներ իրականացնելու նպատակով ապրիլի 14-ին ժամը 11.00-ից մինչև ժամը 16.00-ն կդադարեցվի Շիրակի մարզի Ախուրյան, Ազատան, Բենիամին, Այգաբաց, Արևիկ, Նոր Ախուրյան, Գուսանա, Շիրակավան, Լուսաղբյուր գյուղերի, ինչպես նաև Գյումրի քաղաքի «Օդանավական» թաղամասի գազասպառողների գազամատակարարումը: Տեղեկությունը հայտնում են «Գազպրոմ Արմենիա» ընկերությունից։
«Գազպրոմ Արմենիան» առաջարկում է որոշ սպառողների համար գազի գինը բարձրացնել 36%-ով
Ընկերությունը հայցում է գազասպառողների ներողամտությունը և խնդրում պահպանել անվտանգության կանոնները:
Տեղեկացվում է, որ գազանջատման և գազամատակարարման վերականգնման վերաբերյալ լրացուցիչ տեղեկություններ ստանալու նպատակով կարող ենք զանգահարել 1-04 հեռախոսահամարով: