ԵՐԵՎԱՆ, 13 ապրիլի – Sputnik․ Google-ի մամուլի ծառայությունը հայտնում է, որ YouTube տեսահոսթինգը Ռոսկոմնադզորի դիմումից անմիջապես հետո վերականգնել է նախագահ Վլադիմիր Պուտինի՝ ռուսաստանցիներին ուղղված կոչի տեսանյութը։
Ռոսկոմնադզորն այսօր Google–ից պահանջել էր բացատրել, թե ինչու է НТВ հեռուստաալիքի յութուբյան էջից ջնջվել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ կորոնավիրուսի համավարակի հետ կապված ուղերձը։ Ռոսկոմնադզորի դիմումի մեջ նշված էր, որ տեսահոսթինգի գործողությունները խախտում են ՌԴ Սահմանադրության 29-րդ հոդվածի 5-րդ կետը (գրաքննության արգելքի մասին)։
«Սահմանափակ ռեսուրսների պայմաններում արգելափակման սխալ որոշում է կայացվել։ Տեսանյութը վերականգնված է»,-հայտարարել է Google-ը։
«Բախտը բերել է, որ հայ է». Մարգարիտա Սիմոնյանը կատակել է Պուտինի ասած թեմայով. տեսանյութ
Ռոսկոմնադզորը նաև նշել էր, որ վերջերս ավելի ու ավելի հաճախակի են դառնում միջազգային հարթակներում ռուսական ԶԼՄ-ների տեղեկատվության արգելափակումները։ Ընդ որում` արգելափակվում են նաև պաշտոնական անձանց հայտարարությունները, որոնք վերաբերում են կորոնավիրուսի հետ կապված իրավիճակի զարգացման մասին քաղաքացիների օպերատիվ իրազեկմանը, համավարակին հակազդելու ուղղությամբ պետության ձեռնարկած միջոցառումներին:
«Հաղթանակը կարգուկանոնից և պատասխանատվությունից է կախված». Պուտինը դիմել է ժողովրդին