«Մի» մնա տանը, որովհետև այս բոլորը քաղաքական խաղեր են, թվերը նկարած են, վիրուսն էլ հենց չեկավ ու քեզ կպավ... Այս օրերին «մնա տանը» կոչերին ի պատասխան հնչող բոլոր «լեգենդներն ու առասպելները» մեկտեղում են հավաքվել։ «Doping Կրեատիվ» ընկերությունը միացել է «Մնա տանը» արշավին ու յուրօրինակ տեսաուղերձ պատրաստել հայ հայտնիների մասնակցությամբ։
Արտո Թունջբոյաջյանը, Էդուարդ Թոփչյանը, Սոս Ջանիբեկյանը, Արամ MP3-ը, Գրիշա Աղախանյանը, Լուսինե Թովմասյանը, Հրաչուհի Ութմազյանը, Միքայել Ոսկանյանը, Էրիկ Կարապետյանը, Լևոն Հարությունյանը, Արամեն, Նարեկ Պետրոսյանը կոչ են անում «մի» մնա տանը՝ յուրաքանչյուրը ներկայացնելով համացանցում տարածված ու հաճախ շրջանառվող վարկածներից մեկը։
««Մի» մնա տանը, որովհետև փորձում են պատվաստումների միջոցով բոլորին չիպավորել»,- ասում է ռեփեր, պրոդյուսեր Նարեկ Պետրոսյանը։
««Մի» մնա տանը, որովհետև սա արել են երկրագնդի բնակչությունը բալանսի բերելու համար»,- նշում է երգիչ, երգահան Արտո Թունջբոյաջյանը։
«Մնացեք տանը, որ մամաս շուտ գա տուն». Մասիսի բժիշկների երեխաների հուզիչ ֆլեշմոբը
««Մի» մնա տանը, որովհետև լինելու բանը լինում է»,- ավելացնում է թառահար Միքայել Ոսկանյանը։
««Մի» մնա տանը, որովհետև անիմաստ պանիկա են տարածում»,- եզրափակում է դերասան Լևոն Հարությունյանն ու վերջում խորհրդանշական հազում։
Պատարագը կորոնավիրուսի օրերին. ազդեցիկ լուսանկարներ «կարանտինային» Զատկի տոնից
Հեղինակներն ամփոփում են տեսահոլովակի ուղերձը՝ տանը չմնալու պատճառները կարող են ամեն օր ավելանալ, համավարակի տարածումը՝ նույնպես։ Այնպես որ՝ «Մնա տանը»։