00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
09:39
20 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:06
41 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Արցախում ևս արտակարգ իրավիճակ է հայտարարվել

CC BY 2.0 / Govorkov / NKR Parliament, StepanakertЗдание парламента Карабаха
Здание парламента Карабаха - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Արտակարգ իրավիճակն ուժի մեջ է մտնում արդեն այսօր, բայց ապրիլի 14-ին նշանակված Արցախի նախագահական ընտրությունները կկայանան։

ԵՐԵՎԱՆ, 12 ապրիլի-Sputnik. Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հանրապետությունում արտակարգ իրավիճակ հայտարարելու մասին հրամանագիր է ստորագրել։ Նախագահի մամուլի ծառայությունից տեղեկացնում են, որ նախագահ Սահակյանն ուղերձով դիմել է քաղաքացիներին ու տեղեկացրել, որ Արցախի Հանրապետության ամբողջ տարածքում ապրիլի 12-ից՝ ժամը 22:00-ից սկսած մինչև 2020 թվականի մայիսի 12-ը՝ ժամը 22:00-ն ներառյալ, հայտարարվել է արտակարգ իրավիճակ:

Полиция Армении - Sputnik Արմենիա
Արցախում 4 ոստիկան ինքնամեկուսացել են

Բակո Սահակյանը հայտնել է նաև, որ ապրիլի 14-ին նախատեսված նախագահական ընտրությունների երկրորդ փուլը չի հետաձգվի և կանցկացվի արտակարգ իրավիճակի պայմաններում։

«Վստահ եմ, որ մեր ժողովրդի իմաստնության, կարգապահության և բարձր քաղաքացիական պատասխանատվության շնորհիվ կկարողանանք հաղթահարել բոլոր դժվարությունները, արդյունավետորեն լուծել ծագող խնդիրները եւ, միաժամանակ, օրենքով սահմանված կարգով անցկացնել մեր երկրի համար այս կարեւորագույն համապետական միջոցառումը, ինչպիսինն է Արցախի Հանրապետության նախագահի ընտրությունը՝ ձեռնարկելով անհրաժեշտ միջոցներ բնակչության առողջության պահպանման ուղղությամբ»,- իր ուղերձում ասել է Բակո Սահակյանը։

Նախագահ Սահակյանն ընդգծել է, որ հանրապետությունում ձեռնարկվել են վարակի տարածումը կանխարգելող բոլոր անհրաժեշտ միջոցառումները, որոնք տևական ժամանակ հնարավորություն են տվել խուսափել կորոնավիրուսից։Արձանագրված դեպքերն անհրաժեշտություն են առաջացրել նոր քայլեր ձեռնարկել։ Նախագահն ընդգծել է, որ բնակչության առողջության պաշտպանությունը հնարավոր չի լինի ապահովել առանց Արցախի Հանրապետության Սահմանադրությամբ երաշխավորված` մարդու եւ քաղաքացու հիմնական իրավունքների եւ ազատությունների որոշակի սահմանափակումների։

Ասկերանի շրջանում 14 անձ է ինքնամեկուսացել

Արտակարգ իրավիճակի իրավական ռեժիմն ապահովող ուժերի և միջոցների միասնական ղեկավարումն իրականացնելու նպատակով ստեղծվել է պարետատուն:

Արտակարգ դրության պարետ է նշանակվել Արցախի Հանրապետության պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը: Պարետատան կազմում ընդգրկվել են շահագրգիռ մարմինների ղեկավարները:

Процесс термометрии в пунктах медико-санитарного контроля Армения-Арцах (4 апреля 2020).  - Sputnik Արմենիա
Արցախի «կարանտինային» գյուղի բնակիչները կմասնակցե՞ն ընտրություններին

Հիշեցնենք` ապրիլի 7-ին հայտնի դարձավ, որ Արցախում կորոնավիրուսի դեպք է հաստատվել, վարակվածը Միրիկ գյուղի բնակիչ է, 60 տարեկանից բարձր տարիքի տղամարդ, որն ապրիլի 2-ին առավոտյան շտապօգնության մեքենայով տեղափոխվել է Քաշաթաղի բուժմիավորումում և մեկուսացվել, այնուհետև տեղափոխվել Երևան: Նա մարտի 31-ին Արցախ էր վերադարձել Հայաստանի «վարակի օջախ» համարվող բնակավայրից՝ Արտաշատից: Այժմ նա բուժում է ստանում Երևանում։

Ընդհանուր առմամբ, այս պահին Արցախում կորոնավիրուսով վարակման 5 դեպք է գրանցվել։
Նշենք՝ կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով մայիսի 26-ին ժամանակավոր փակվել է ՀՀ-ից Արցախ մուտքը։

Լրահոս
0