ԵՐԵՎԱՆ, 11 ապրիլի – Sputnik․ Հայտնի հումորիստ և դերասան Միխայիլ Գալուստյանն իր հետևորդների ուրախացրել է լավ նորությամբ։ Գալուստյանը տեսանյութ է հրապարակել` մակագրելով այն "#мишапортитвсе #галустян"(#միշանամենինչփչացնումէ #գալուստյան) հեշթեգներով։ Այդպիսով նա գովազդել է ռուսական հեռուստաալիքներից մեկով իր նոր կատակերգական շոուի պրեմիերան։
View this post on Instagram
Ընդամենը մի քանի ժամում հրապարակումը դիտվել է 107 հազար անգամ։ Հումորիստի երկրպագուները հիացել են ու մի շարք մեկնաբանություններ գրել։
«Միշա, ամեն ինչ անհույս փչացած է եղել մինչև քո գալը», «Հատկապես ռուսական կինոն», «Միշա, ամեն ինչ մի փչացրու, հա», «Միշա, սպասում ենք քո շոուին», «Իմ մասին էլ նույն բանն են ասում աշխատանքիս վայրում», «Գալուստյանը լավագույնն է» - այսպիսի մեկնաբանություններ են թողել շոումենի հետևորդները։
Հա՞յ, իտալացի՞, թե՞ չինացի․ Միխայիլ Գալուստյանը պարզել է իր իսկական ազգությունը
Ավելի վաղ Գալուստյանը խոստովանել էր, որ արդեն չի համբերում, թե երբ է նոր շոուն եթեր գնալու։
Հիշեցնենք, որ Գալուստյանը հայտնի է դարձել ՈՒՀԱ-ում խաղալու ընթացքում, որտեղ ներկայացնում էր "Утомленные солнцем"(«Արևից հոգնածները») թիմը։
Միխայիլը նաև նկարահանվել է բազմաթիվ ֆիլմերում․ «Թեթևաբարո տատիկը», «Ուժեղ բնավորությամբ նվերը»։
Այսօր Գալուստյանի ունեցվածքը, ըստ Forbes ամսագրի տվյալների, կազմում է տարեկան 2,2 միլիոն դոլար։
«Զաչեմ ռեսնիցամի մախալա». Միշա Գալուստյանը Ժորիկի կերպարում տեսահոլովակ է նկարահանել