00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Վերջին օրերին շուկայում գների նվազում է նկատվում. ինչն է էժանացել

© Sputnik / Laura SarkisianСупермаркет "Ереван сити"
Супермаркет Ереван сити - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հանձնաժողովում մի շարք ապրանքային շուկաներում վարույթներ են հարուցվել, մասնավորապես՝ կարագի, շաքարի, ձվի, բենզինի, դիզելի մասով, ևս մի քանի վարույթ էլ կհարուցվի ձեթի, հավի մսի ապրանքային շուկաներում։

ԵՐԵՎԱՆ, 10 ապրիլի- Sputnik. Խոշոր տնտեսվարող սուբյեկտների մոտ առկա պաշարների հետ կապված անհանգստություն չկա։ Այսօր կառավարության մամուլի կենտրոնում տեղի ունեցած ասուլիսի ընթացքում ՀՀ ՏՄՊՊՀ նախագահ Գեղամ Գևորգյանը նշեց, որ հանձնաժողովը շարունակում է ուսումնասիրել ոչ միայն առկա պաշարները, այլև գների դինամիկան։

Ваге Давтян - Sputnik Արմենիա
ՌԱԴԻՈ
Բենզինի գնի նվազումը չի օգնի Հայաստանի տնտեսությանը. ինչո՞ւ

Նա ընդգծեց, որ վերջին օրերի ընթացքում գների նվազման դինամիկա է նկատվում, բայց և հավելեց, որ դա չի նշանակում, թե արժեքները նույնն են դարձել փետրվարի համեմատությամբ։ Հանձնաժողովն ուսումնասիրությունները փետրվարի 26-ից է սկսել։

Գևորգյանը տեղեկացրեց, որ որոշ ցիտրուսային մրգերի գների բարձրացում կա. որպես օրինակ նշեց նարինջը, փոխարենը մանդարինն է 60 դրամով էժանացել, բայց դեռևս գինը հեռու է փետրվարի արժեքից, դա նաև բեռնափոխադրումների գործընթացի հետ է կապված։

Գներն իջնո՞ւմ են. ՏՄՊՊՀ նախագահը ներկայացրել է որոշ ապրանքների գների դիտարկումները

Իսկ տեղական արտադրանքների գների նվազումը, ըստ հանձնաժողովի նախագահի, պայմանավորված է նաև սեզոնային գործոնով, օրինակ` էժանացել են լոլիկը, վարունգը։

Վերջին մեկ-երկու օրերին նկատվող ապրանքների գնի նվազումը ՏՄՊՊՀ նախագահը նաև կապում է արտարժույթի նվազման հետ։

Նա նշեց՝ 2018 թվականի հետ համեմատական վերլուծություն է կատարվել ոչ թե այս օրերի թանկացումն արդարացնելու, այլ գների դինամիկան հասկանալու համար։ 2018 թվականին շաքարավազը եղել է 380 դրամ, կարագը 4650-4700 դրամ, նույնիսկ հասել է 4800-5000 դրամ, ձուն 60-70 դրամ է եղել։

Отражение логотипа Beeline в витрине офиса компании Ucom - Sputnik Արմենիա
Ucom-ի և Beeline-ի միավորման վերաբերյալ որոշում ՏՄՊՊՀ-ն դեռ չունի

«Եթե համեմատեք նույնիսկ 2020 գների բարձրացման հետ, կտեսնեք, որ գները բավականին նվազ են։ Սա նշանակում է, որ իսկապես մրցակցությունն աշխատում է»,- ասաց Գևորգյանը՝ չբացառելով, որ լինում են տնտեսվարողներ, որոնք չարաշահում են իրենց դիրքը։

Ինչ վերաբերում է չարչրկված ձվի գնին, Գևորգյանը նշեց՝ ձվի գնի դեմպինգի, այսինքն՝ ինքնարժեքից ցածր վաճառքի հետ կապված հանձնաժողովում վարույթ էր հարուցվել։

«Հիմա, երբ ձվի գինն արդեն 46, 47, 36 դրամ է, իսկ մեր հաշվարկով ինքնարժեքը պետք է լիներ 36 դրամ, այսինքն՝ անոմալ վիճակը սկսում է վերանալ»,- ասաց Գրիգորյանը՝  նշելով, որ հանձնաժողովը փոքր և միջին ձու արտադրողներից բազմաթիվ բողոքներ էր ստացել դեմպինգի վերաբերյալ։

Որքանով կազդի արտակարգ դրությունը գների վրա. ԿԲ-ի պարզաբանումը

«Պետք է օբյեկտիվ հարթության մեջ նայենք։ Ես հասկանում եմ, որ հնարավորինս մատչելի ապրանքը բոլորիս շահերից է բխում, բայց նույնիսկ էժան գինը պետք է տնտեսապես հիմնավորված լինի»,- նշեց Գևորգյանը՝ հավելելով, որ հանձնաժողովում մի շարք ապրանքային շուկաներում վարույթներ են հարուցվել, մասնավորապես՝ կարագ, շաքար, ձու, բենզին, դիզել, ևս մի քանի վարույթ էլ կհարուցվի ձեթի, հավի մսի, հավի բդի ապրանքային շուկաներում։

Հիշեցնենք՝ արտակարգ դրության օրերին ԶԼՄ-ներում ու սոցիալական կայքերում պարբերաբար ահազանգեր են հնչեցվում շուկայում տարբեր ապրանքատեսակների կտրուկ թանկացումների մասին:

Լրահոս
0