00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
12 ր
Ուղիղ եթեր
09:46
14 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:09
53 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
Հասմիկ Պապյան և Նարեկ Հախնազարյան
Վերախմբված «Արցախ» կամերային նվագախումբը Երևանում առաջին համերգը կունենա
17:10
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:07
8 ր
Աբովյան time
On air
18:20
40 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Պեսկովը` Պուտինի դիրքորոշման մասին․ բոլորը շահում են «ՕՊԵԿ+»-ի որոշումից

© Sputnik / Алексей Дружинин / Անցնել մեդիապահոցПрезидент РФ В. Путин встретился с премьер-министром Израиля Б. Нетаньяху
Президент РФ В. Путин встретился с премьер-министром Израиля Б. Нетаньяху - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
ՌԴ նախագահի մամուլի քարտուղարն ընդգծել է` ոչ ոք չէր կարող կանխատեսել էներգակիրների պահանջարկի անկման խորությունը, որը գրանցվեց բառացիորեն մեկ օրվա մեջ։

ԵՐԵՎԱՆ, 10 ապրիլի — Sputnik. ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը դրական է գնահատում «ՕՊԵԿ+»-ի` նավթի արդյունահանումը նվազեցնելու փաստաթուղթը, քանի որ բոլոր երկրներն ու համաշխարհային տնտեսությունն ընդհանուր առմամբ շահում են այդ որոշումից։ ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ՝ այս հայտարարությունն արել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

Президент России Владимир Путин  - Sputnik Արմենիա
Պուտինն ասել է, որ նավթի հարցով պատրաստ են պայմանավորվել ԱՄՆ–ի և Սաուդյան Արաբիայի հետ

Նրա խոսքով՝ 23 երկրներից 22-ի համար այդ փաստաթուղթը փոխզիջումային է դարձել, իսկ նախապայմանը կապված է Մեքսիկայի դիրքորոշման հետ։

Ավելի վաղ կայացած հանդիպումից հետո Մեքսիկային առաջարկվել էր մինչև 2020 թվականի ապրիլի վերջը երեք փուլով կրճատել արդյունահանումը՝ համապատասխանաբար օրական 400, 320 և 240 հազար բարելով։ Այդ երկրի համար սահմանված բազային մակարդակն օրական 1,753 բարելն է, դրանից ելնելով՝ պարտավոր է մայիս-հունիսին արդյունահանել առավելագույնը 1,353 միլիոն, հուլիս-դեկտեմբերին՝ 1,437 միլիոն, 2021 թվականի հունվարին – 2022 ապրիլին՝ 1,507 միլիոն։

Վլադիմիր Պուտինը պարզեցրել է Ռուսաստանից Հայաստան նավթամթերքի արտահանման ձևակերպումը

Սակայն Մեքսիկան ասել է, որ պատրաստ է մայիս-հունիսին օրական 100 հազար բարելով կրճատել արդյունահանումը՝ հասցնելով օրական 1,681 միլիոն բարելի։ 2020 մարտի տվյալով` երկիրն արդյունահանում է 1,781 միլիոն բարել։ Այսինքն՝ միայն մայիս-հունիսին կրճատման տարբերությունը Մեքսիկայի համար կարող է կազմել օրական 328 հազար բարել։

«Պարտվածներ չկան։ Այս որոշումից, անկասկած, միայն շահել են։ Ընդ որում՝ ոչ միայն նավթ արտադրող երկրները, այլև սպառողներն ու ընդհանուր առմամբ համաշխարհային տնտեսությունը, որը հակառակ դեպքում կարող էր քաոսի մեջ հայտնվել», - ասել է Պեսկովը։

Նրա խոսքով՝ մեկ ամիս առաջ ոչ ոք չէր կարող կանխատեսել ճգնաժամի այն խորությունը, որի մեջ հիմա ընկնում է համաշխարհային տնտեսությունը։

Нефтяной станок-качалка в Северском районе Краснодарского края. - Sputnik Արմենիա
Նավթի գինը կբարձրանա՞.  ՌԴ, ԱՄՆ և Սաուդյան Արաբիայի ղեկավարները բանակցել են

«Ռուսաստանը համամիտ է, որ պետք է համագործակցել՝ ելնելով համաշխարհային շուկայի շահերից», -ասել է Պեսկովը։

Հիշեցնենք՝ «ՕՊԵԿ+»-ի երկրները նախորդ նիստում համագործակցության մասին հռչակագիր էին ստորագրել նավթի շուկան կայունացնելու համար։ Փաստաթուղթն ընդունվել է պայմանով, որ Մեքսիկան կհամաձայնի քվոտաներին (Մեքսիկայի ներկայացուցիչը հանդիպումը լքել է առանց դրական պատասխանի)։

Դաշինքը մտադիր է հարցի քննարկումը շարունակել G20 էներգետիկայի նախարարների նիստում ու համոզել Մեքսիկային մտնել գործարքի մեջ։ «ՕՊԵԿ+»-ը կարծում է, որ այլ երկրներն էլ պետք է մասնակցեն նավթի շուկան փրկելուն ուղղված քայլերին։

Նավթի գնի անկումն ու 3 խոշոր խաղացողները. ո՞ւմ համար է այս իրավիճակն ամենավտանգավորը

Լրահոս
0