00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Կորոնավիրուսից մահացած անձանց համար Հայաստանում հատուկ դիահերձարան կկառուցվի

© AFP 2024 / PHILIPPE LOPEZԴիահերձարան․ արխիվային լուսանկար
Դիահերձարան․ արխիվային լուսանկար - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ներկայում Հայաստանում կորոնավիրուսից մահացածներին չեն հերձում, որպեսզի չվտանգեն դիահերձարանների աշխատակիցների առողջությունը:

ԵՐԵՎԱՆ, 10 ապրիլի – Sputnik. Կորոնավիրուսից մահացած անձանց համար Հայաստանում հատուկ դիահերձարան կկառուցվի: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը տեղեկությունը հայտնեց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:

Թորոսյանը հայտնեց, որ մինչ այդ դիահերձարանի կառուցումը Հայաստանը հրաժարվել է կորոնավիրուսից մահացածների հերձումից՝ հետևելով միջազգային մասնագիտական կառույցների ցուցումներին:

«Մինչ համապատասխան օրենքի ընդունումը Հայաստանում նման անձանց հերձում չի իրականացվել, որպեսզի մինչև հատուկ ինֆեկցիոն պահանջներին համապատասխանող դիահերձարան ունենալը չվտանգենք անձնակազմին»,- ասաց Թորոսյանը:

Այդուհանդերձ, նախարարը չհերքեց, որ եղել են դեպքեր, երբ մահացած անձի մոտ հերձման ընթացքում է հաստատվել կորոնավիրուսի առկայությունը:

Հիշեցնենք՝ մարտի 31–ին ԱԺ-ն արտահերթ նիստում ընդունեց «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքում համապատասխան փոփոխություններ անելու մասին օրինագիծը:
Հայաստանում դիահերձման պարտադիր պահանջում բացառություն սահմանվեց կորոնավիրուսով հիվանդ անձանց մահվան դեպքերի համար:

Полицейский автомобиль на закрытом перекрестке, ведущим к отелю Golden Palace (1 марта 2020). Цахкадзор - Sputnik Արմենիա
24 օր` չորս պատերի մեջ. կորոնավիրուսին հաղթած բուժքույրն ու նրա դուստրը վերջապես տանն են

Դիահերձման չենթարկելու որոշումը կտարածվի միայն կորոնավիրուսով հիվանդության հաստատված դեպքերի վրա, քանի որ կառավարության համոզմամբ` այս կերպ հնարավոր կլիներ կանխել հերձման հետևանքով վարակի հնարավոր տարածումը:

Բանն այն է, որ Հայաստանի Հանրապետությունում գործող ախտաբանաանատոմիական ծառայություններ մատուցող կազմակերպությունները չունեն կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) հետևանքով մահացած անձանց հերձում իրականացնելու համար անհրաժեշտ պայմաններ և չեն բավարարում դրա համար նախատեսված միջազգային պահանջներին:
Միաժամանակ, այդ հիվանդության վարակելիության աստիճանը դեռևս ամբողջությամբ բացահայտված չէ, ինչը կարող է հերձման հետևանքով առաջացնել վարակի տարածման անդառնալի հետևանքներ:

Բացահայտված չէ նաև դիակի մեջ կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) կենսունակության ժամանակահատվածը:

Կորոնավիրուսը կանգ չի առնում․ Հայաստանում վարակվածների թիվը հասել է 937-ի

Լրահոս
0