00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ինչպիսին կլինի աշխարհը կորոնավիրուսի համավարակից հետո

© REUTERS / Yara NardiЛюди наблюдают за флешмобом, запущенным по всей Италии, чтобы собрать людей вместе и попытаться справиться с чрезвычайной ситуацией коронавируса (13 марта 2020). Рим
Люди наблюдают за флешмобом, запущенным по всей Италии, чтобы собрать людей вместе и попытаться справиться с чрезвычайной ситуацией коронавируса (13 марта 2020). Рим - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Եկեք անկեղծ լինենք։ Ճգնաժամը դեռ չի ավարտվել, բայց տներում նստած արդեն մտածում ենք, թե ինչպիսին կլինի աշխարհը, երբ վերջապես դուրս կգանք տներից։ Ամենատարբեր սցենարներն են ներկայացվում։
Ինչպիսին կլինի աշխարհը համաճարակից հետո

Ոմանք պնդում են, թե բոլորիս ազատությունները կսահմանափակվեն, այսինքն` վիրուսը կհաղթահարվի, բայց պետական վերահսկողությունը բոլորիս նկատմամբ կմնա։ Մյուսներն ասում են՝ ամեն ինչ կթվայնացվի, այսինքն` վիրուսը կհաղթահարվի, բայց, այսպես կոչված, հեռավար աշխատելու փորձը կմնա, և բոլորս շատ ավելի ազատ կլինենք, ստիպված չենք լինի առաջվա պես ամեն օր այսինչ ժամից այսինչ ժամը նստել աշխատավայրում։

Премьер-министр Великобритании Борис Джонсон (справа) беседует с принцем Чарльзом во время приема, организованного британской королевой Елизаветой II в преддверии саммита НАТО (3 декабря 2019). Лондон - Sputnik Արմենիա
Կորոնավիրուս․ դավադրության տեսություններից եկեք ընտրենք լավատեսականը

Այնինչ ռուսաստանցի մեկնաբաններից մեկը՝ Միխայիլ Պոժարսկին, համոզված է, որ մեծ հավանականությամբ իրականություն կդառնան բոլոր սցենարները։ Նա հիշեցնում է՝ ամերիկացի հայտնի վերլուծաբաններ Աճեմօղլուն և Ռոբինսոնն իրենց գրքում, որը կոչվում է «Ինչու են որոշ երկրներ հարուստ, իսկ մյուսներն աղքատ», նկարագրում են, թե ինչ կատարվեց ժամանակին Եվրոպայում, երբ ժանտախտի հետևանքով այդ մայրցամաքի բնակչությունը կրճատվեց գրեթե երկու անգամ։ Արևմտյան և Հյուսիսային Եվրոպայում գյուղացիները, զգալով, որ իրենք ավելի պահանջված են դարձել, սկսեցին պահանջներ առաջ քաշել՝ վճարեք ավելի շատ ու ավելի մեծ ազատություններ տվեք։ Ու չնայած, օրինակ, Անգլիայում 1381 թվականին ճնշվեց Ուոթ Թայլերի ապստամբությունը, գյուղացիներն ի վերջո հասան իրենց նպատակին՝ նրանց կյանքը թեթևացավ։

Ինչու Ճապոնիայում արտակարգ դրություն չէր հայտարարվում. ինչ են ասում չար լեզուները

Սակայն Արևելյան Եվրոպայում գյուղացիները չկարողացան համախմբվել և կալվածատերերը նրանց վրա լրացուցիչ պարտականություններ դրեցին, ստիպեցին ավելի շատ աշխատել, ավելի մեծ տուրքեր վճարել, այսինքն` գյուղացու վիճակն ընդհակառակը վատթարացավ։ Այսպիսով, ասում են մասնագետները, նույն ճգնաժամը մի տեղ կարող է հանգեցնել դրական արդյունքի, մյուս տարածաշրջանում՝ հասարակ մարդու վիճակը կարող է ծանրանալ։

Բայց դառնանք մեր օրերին։ Ոմանք պնդում են, որ այս կորոնավիրուսային ճգնաժամից հետո մեր կյանքը ավելի թափանցիկ կդառնա։ Բառիս բուն իմաստով։ Այսինքն՝ մեր բոլորիս մասին տեղեկությունները ավելի մատչելի կլինեն իշխանությունների համար, որոնք պնդում են թե այդ տեղեկություններն օգտագործելու են միայն ու միայն հասարակության առողջությունն ապահովելու նպատակով։ Ու դրա դեմ առարկելը շատ դժվար է, երբ քեզ ասում են՝ քո մասին տեղեկություններն այլևս միայն քեզ չեն վերաբերում, մենք պատասխանատվություն ենք կրում բոլորի առողջության համար։ Այսինքն՝ հիմա, երբ ողջ աշխարհը զգաց համավարակի չակերտավոր հաճույքները, կարելի է ակնկալել, որ խիստ միջոցները չեն հանգեցնի զանգվածային բողոքների, ընդհակառակը մարդիկ, ինչպես ասում են, ըմբռնումով կընկալեն այն, ինչ համավարակից առաջ դիտում էին որպես իրենց իրավունքների խախտում։

Пешеходы и велосипедисты гуляют по центру Гааги несмотря на правительственные рекомендации не выходить из дома (3 апреля 2020).  - Sputnik Արմենիա
Բնակչության կեսից ավելին պետք է հիվանդանա և իմունային պատնեշ ստեղծի. հոլանդական մոտեցում

Կա նաև այսպիսի կարծիք՝ այս համավարակից հետո կահագնանան ազգայնական միտումները։ Այսինքն՝ ազգայնական ուժերը փորձելու են համոզել հասարակությանը, որ պետք չի հույս դնել գլոբալիզացիայի վրա, ամեն ազգ ու պետություն պետք է մտածի միայն ու միայն սեփական շահի մասին։ Մանավանդ, որ դրա փորձն արդեն կա՝ բոլոր երկրները չէ, որ միասնականորեն են պայքարում այս վիրուսի դեմ. ամեն պետություն իր ռազմավարությունն է ընտրել։

Եվ վերջապես որոշ մասնագետներ պնդում են՝ այս համավարակը շատ լավ դաս կարող է լինել տարբեր երկրների առաջնորդների համար, որոնք թեկուզ տարիքի պատճառով հայտնվել են ռիսկային խմբում և ինչպես ասում են, սեփական մաշկի վրա են զգում վտանգը։ Միգուցե այդ ղեկավարները այնուամենայնիվ կհասկանան, որ սպառազինությունների մրցավազքի, զենք արտադրելու կամ գնելու վրա հսկայական գումարներ ծախսելու փոխարեն արժե զարկ տալ բժշկության և առողջապահության զարգացմանը՝ առաջիկայում նման ճգնաժամերից խուսափելու համար։

Կան բաներ, որոնք պետությունը չի կարող հսկել, սակայն քաղաքացին պարտավոր է կատարել

Միգուցե հենց այս համավարակը կդառնա նոր աշխարհի ստեղծման հույսերի իրական գրավականը։ Հիշենք, որ 90-ականների սկզբներին, երբ հսկայական փոփոխություններ տեղի ունեցան, փլուզվեց խորհրդային տերությունը, բազմաթիվ ազգեր, այդ թվում` հայերը, անկախ պետություն կերտելու հնարավորություն ստացան, թվում էր, թե հետայսու աշխարհը կապրի շատ ավելի բարենպաստ պայմաններում։ Այն ժամանակ, ցավոք, չստացվեց, միգուցե հիմա ստացվի։

Լրահոս
0