ԵՐԵՎԱՆ, 10 ապրիլի – Sputnik. ՀՀ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը դիմել է իրավապահներին։
«Վերջին օրերին ինչ-որ անձինք փակ համարից զանգահարում են քաղաքացիներին և օգտագործելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի քաղաքացիներին զանգահարելու տեսանյութի ձայնագրությունը՝ ձայնի միջոցով փորձում տպավորություն ստեղծել, թե իբր վարչապետը զանգահարել է իրենց:
Տվյալ փաստի առթիվ արդեն դիմել եմ իրավապահներին»,– Facebook–ի իր էջում գրել է նա։
Հիշեցնենք` մարտի 27-ին ու 28-ին Փաշինյանը զանգում էր պատահական հեռախոսահամարներով և զրուցում քաղաքացիների հետ։