ԵՐԵՎԱՆ, 10 ապրիլի – Sputnik. Վրաստանում Հայաստանի դեսպանությունն այսօր` ապրիլի 10-ին, ՀՀ քաղաքացիների չորրորդ խմբին ճանապարհեց Հայաստան։
Տուգանքը` 3000 լարի. Վրաստանը նոր կանոններ է սահմանել իր տարածք մտնող բեռնատարների համար
«Վրացական կողմի հետ բանակցությունների արդյունքում ստացած հատուկ թույլտվությամբ և Մառնեուլիի շրջանում տրված միջանցքով, պարեկային ոստիկանության ուղեկցությամբ, դեսպանությունն իրականացրել է ՀՀ 26 քաղաքացիների մեկնումը հայրենիք»,– նշված է դեսպանության հաղորդագրության մեջ։
Հիշեցնենք, որ Վրաստանի Մառնեուլի և Բոլնիսի շրջաններում խիստ կարանտինային ռեժիմ մտցնելու պատճառով դեռևս փակ է դեպի Սադախլոյի անցակետ քաղաքացիների տեղաշարժը (սահմանափակումը չի վերաբերում բեռնատարներին)։
Թուրքիայում գտնվող ՀՀ 73 քաղաքացիներ Վրաստանի տարածքով վերադառնում են Հայաստան