ԵՐԵՎԱՆ, 10 ապրիլի – Sputnik. ՀՀ դրամն ամրապնդում է իր կայունությունը։ Տեղեկությունը Facebook-ի իր էջում հրապարակել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Ֆինանսական շուկայի արագ արձագանքը կառավարության հակաճգնաժամային միջոցառումների արդյունավետության ուղղակի ապացույցն է»,–գրել է նա։
Փաշինյանի տեղեկացմամբ` ավանդներն ու վարկերն աճում են, աճում է նաև բանկերի լիկվիդայինությունը։ Վերջում վարչապետը հորոդորել է «դուխով» մնալ։
Ավելի վաղ կառավարության պաշտոնական կայքը տեղեկացրել է, որ առանց տոկոսադրույքի վարկեր ստանալու համար արդեն իսկ հաստատվել է գյուղատնտեսական 194 հայտ, որի ընդհանուր ծավալը կազմում է 1 մլրդ 119 մլն դրամ:
Արդեն իսկ բավարարվել է 1 մլրդ 433 մլն դրամի հայտ: Իսկ 3-րդ տնտեսական ծրագրի շրջանակում( վարկերի տրամադրում՝ շրաջանառության չափից կախված` 2,5 մլն – 50մլն ՀՀ դրամ)` հաստատվել է 290 մլն դրամի 27 ՓՄՁ ծրագիր»։
Կորոնավիրուսի համավարակի պատճառով «Ռեալ Մադրիդը» կկրճատի մարզիկների աշխատավարձերը
Զեկուցվել է, որ ծրագրերից օգտվելու հայտերի քննարկումները լայնածավալ կերպով շարունակվում են և օգտվողների թիվն ու ցուցաբերվող օժանդակության ծավալներն օրեցօր էապես կմեծանան: