ԵՐԵՎԱՆ, 10 ապրիլի –Sputnik. Worldometer համաշխարհային վիճակագրության կայքի տվյալների համաձայն՝ աշխարհում կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը գերազանցել է 1.6 միլիոնը։
Ապրիլի 10-ի առավոտվա դրությամբ` վարակվածների ընդհանուր թիվը կազմում է 1 605 277 մարդ։ Վտանգավոր վարակից մահացել է` 95 751–ը։
Կորոնավիրուսի տարածման ցուցանիշներով՝ առաջին եռյակում շարունակում են մնալ ԱՄՆ–ն, Իսպանիան և Իտալիան։ Այսպես՝ ԱՄՆ–ում COVID-19–ով վարակվածների թիվը հասել է 468 895–ի, համավարակի զոհ է դարձել 16 697 մարդ։
Իսպանիայում ևս վարակվածության և մահացության բարձր ցուցանիշ է դիտվում․ վարակվածների թիվն արդեն 153 222 է, մահացել է 15 447 քաղաքացի։
Վարակվածների թվով եռյակը փակում է Իտալիան. եվրոպական այս երկրում վարակ է ախտորոշվել 143 626 մարդու մոտ։ Միևնույն ժամանակ, եվրոպական այս երկիրը զոհերի թվով առաջին տեղում է։ COVID-19–ից մահվան ելքերի ընդհանուր թիվն այստեղ 18 279–ն է։
Գիտնականները պարզել են, թե երբ կարող է կորոնավիրուսը տարածման պիկին հասնել
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) մարտի 11-ին նոր COVID-19 կորոնավիրուսի բռնկումը հայտարարել է համավարակ: Կազմակերպությունը բոլոր պետություններին կոչ է արել միավորվել վարակի դեմ պայքարում։