00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Քիմ Քարդաշյանը ջերմորեն շնորհավորել է հորեղբոր` Թոմ Քարդաշյանի հոբելյանը. լուսանկարներ

© AP Photo / Richard ShotwelКим Кардашьян на гала-концерте в Музее искусств (3 ноября 2018 ). Лос-Анджелес
Ким Кардашьян на гала-концерте в Музее искусств (3 ноября 2018 ). Лос-Анджелес - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Թոմը Քիմի հոր ՝ Ռոբերտ Քարդաշյանի հարազատ եղբայրն է։ Ռոբերտ Քարդաշյանը մահացել է 2003 թվականին ։ Քարդաշյանի նախնիները 20-րդ դարի սկզբին ԱՄՆ են գաղթել Արևմտյան Հայաստանի Կարս նահանգից։

ԵՐԵՎԱՆ, 9 ապրիլի – Sputnik. Ամերիկահայ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը ջերմորեն շնորհավորել է Թոմ Քարդաշյանին` իր հարազատ հորեղբորը ՝ ծննդյան 80-ամյակի առթիվ: Թոմը Քիմի հոր ՝ Ռոբերտ Քարդաշյանի հարազատ եղբայրն է։ Instagram-ի իր էջում Քիմը երեք լուսանկար է հրապարակել։

Քիմ Քարդաշյանը պարզել է` քանի տոկոսով է ինքը հայ. նա վերհիշել է հայաստանյան այցերը

Առաջին լուսանկարում Քարդաշյան եղբայրներն են, երկրորդում ՝ նրանք արդեն ծնողների հետ են, իսկ երրորդ լուսանկարում, որը ժամանակագրական առումով  ամենաթարմն է, Թոմ Քարդաշյանը կնոջ, Քիմի և Քիմի  չորս զավակների հետ է:

«Շնորհավորում եմ 80-ամյակիդ առթիվ, իմ սիրելի հորեղբայր։ Ես սովորաբար սոցցանցերում չեմ գրում Ձեր մասին, քանի որ գիտեմ` Դուք չեք սիրում նման աղմուկը։ Բայց այսօր ես պարզապես պարտավոր եմ գոռալ` Ծնունդդ շնորհավո՜ր: Հորեղբայր Թոմի, ես քեզ շատ եմ սիրում և հպարտանում եմ մեր ընտանիքով և այն ամենով, ինչ դու սովորեցրել ես մեզ: Մենք շատ լավ հիշողություններ ունենք, և ես չեմ համբերում, թե երբ ենք կարաղանալու հանդիպել, որպեսզի տոնենք ծննդյանդ օրը», — լուսանկարները մակագրել է Քարդաշյանը։

Ким Кардашьян-Уэст и президент США Дональд Трамп на мероприятии о предоставлении второго шанса в Восточной комнате Белого дома (13 июня 2019). Вашингтон - Sputnik Արմենիա
Քիմ Քարդաշյանը 4 նախկին բանտարկյալների հետ Սպիտակ տուն է այցելել և հանդիպել Թրամփին

Կորոնավիրուսի համաճարակի պատճառով ԱՄՆ-ի շատ նահանգներում կարանտին է հայտարարված, այդ թվում ՝ Կալիֆոռնիայում։ Աստղը, հավանաբար այդ պատճառով չի կարող այցելել հորեղբորը, չէ որ նա ռիսկի խմբում է. 60-ից բարձր տարիքի մարդիկ համաճարակի ժամանակ ամենախոցելի խումբն են համարվում:

Մեկնաբանություններում շատերը միացել են Քիմի շնորհավորանքներին։ Նրա զարմիկը ՝ Նարբե Քարդաշյանը, նույնիսկ հայերեն «հոպար» բառն է օգտագործել իր շնորհավորանքում։

Ռոբերտ և Թոմ Քարդաշյաններն Արթուր Քարդաշյանի և Հայկուհի (Հելեն) Քարդաշյանի զավակներն են: Արթուրի և Հայկուհու ծնողները 20-րդ դարի սկզբին` Ցեղասպանության ժամանակ, Կարսից և Էրզրումից ԱՄՆ փախել են։ Քիմն իր ազգանունը ժառանգել է Սահակ Քարդաշյանի նախապապից։

Լրահոս
0