00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:33
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Համայնքապետներն ուզում են Մանվել Գրիգորյանից հետ ստանալ իրենց հողերը. 40 գործարք է եղել

© Sputnik / Asatur YesayantsМанвел Григорян
Манвел Григорян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հայաստանի դատախազությունից հայտնում են, որ ապօրինի օտարված գույքը վերադարձնելու իրավական գործընթացներ են սկսվել։

ԵՐԵՎԱՆ, 8 ապրիլի – Sputnik. ՀՀ դատախազությունը տեղեկացնում է, որ ապօրինի օտարված գույքը պետությանը և համայնքներին վերադարձնելու իրավական գործընթացներ է սկսել։

«2019թ. ընթացքում, ինչպես նաև 2020թ. առաջին եռամսյակում դատախազության իրականացրած ուսումնասիրությունների արդյունքում պարզվել են հանցավոր կոռուպցիոն սխեմայի գործողության բազմաթիվ դեպքեր: Մասնավորապես, ՀՀ պետական գույքի կառավարման վարչության պաշտոնատար անձինք, շատ դեպքերում առանց իրավական հիմքի և պայմանագիր կնքելու, 2016թ. N ՍՊԸ-ին առաջարկել են իրականացնել բազմաթիվ պետգույքերի գնահատման աշխատանքներ»,–նշված է հաղորդագրության մեջ։

ՍՊԸ-ն իրականացրել է գույքերի գնահատումներ, որոնցով ներկայացված արժեքների հիման վրա դրանք օտարվել են: Հետագայում կատարվել է նշված գույքերի՝ գնահատման և օտարման ժամանակահատվածի դրությամբ շուկայական արժեքների վերլուծություն, ինչի արդյունքում պարզվել է, որ դրանց արժեքը գնահատված արժեքից մի քանի անգամ բարձր է եղել։ Այսինքն` այդ ՍՊԸ-ի կողմից անշարժ գույքերի գնահատման գործընթացում խախտվել են գնահատման ստանդարտի պահանջները: Պետական սեփականություն հանդիսացող գույքի իրական արժեքները նվազեցվել են 2-3 անգամ: 

Կոռուպցիայի դեմ պայքարը՝ ՀՀ-ում. քանի «խոշոր ձուկ» են բռնել 2019-ին - Sputnik Արմենիա
Կոռուպցիայի դեմ պայքարը ՀՀ-ում. քանի «խոշոր ձուկ» են բռնել 2019-ին

Արդյունքում պաշտոնատար անձանց կողմից դրանք հիմք են դարձվել անշարժ գույքերի օտարման մրցույթի համար և օտարվել են շուկայական արժեքից մի քանի անգամ պակաս գնով: Ընդ որում՝ որոշ դեպքերում, երբ գույքի արժեքը գերազանցել է 50մլն դրամը, կեղծ հիմքեր են ստեղծվել շրջանցելու ՀՀ կառավարության 2003թ. հունիսի 13-ի թիվ 882-Ն որոշումը, որով սահմանվում է, որ նման դեպքում գույքը պետք է օտարվի ՀՀ կառավարության որոշման հիման վրա: Դրա հետևանքով գույքերն օտարվել են ՀՀ կառավարությանն առընթեր պետգույքի կառավարման վարչության պետի հրամանի հիման վրա:

Սյունիքի նախկին մարզպետն ու իր վարորդը փորձում են օրինականացնել ապօրինի հողն ու տունը

2019թ. և 2020թ. առաջին եռամսյակում նման չարաշահումների առթիվ հարուցվել է 27 քրգործ՝ հիմնականում իրավասու պետական մարմինների պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, պաշտոնեական կեղծիք կատարելու հատկանիշներով:

Նշվում է, որ չնայած այդ գործերը գտնվում են քննության տարբեր փուլերում, սակայն արդեն իսկ քայլեր են ձեռնարկվում հանցավոր ճանապարհով օտարված գույքն իրական սեփականատերերին՝ պետությանը կամ համայքներին վերադարձնելու ուղղությամբ:

Օրինակ՝ ՀՀ ՀՔԾ-ում ԵԿՄ նախկին ղեկավար Մանվել Գրիգորյանի վերաբերյալ քննվող գործով ներկայացվել է հաղորդում՝ մի շարք համայնքների ղեկավարների կողմից համայնքներին պատկանող և օրենքի խախտմամբ օտարված կամ վարձակալությամբ տրված անշարժ գույքի՝ թվով 40 գործարքներն առ ոչինչ ճանաչելու և գույքերը համայնքներին վերադարձնելու գործընթաց սկսելու վերաբերյալ։

Մեկ այլ դեպքում առաջարկվել է հայց ներկայացնել օտարման ոչ ենթակա Ջրաձորի ջրանցքը, Ամասիայի ջրանցքը և դրա օգտագործման ու սպասարկման համար անհրաժեշտ 1.38 հեկտար մակերեսով հողամասը, 7060 քմ թունելը, ինչպես նաև ջրանցքները սպասարկող կառուցվածքներն ընկերությանն օտարելու գործարքներն առ ոչինչ ճանաչելու ու դրանք պետությանը վերադարձնելու նպատակով:

Особняк Сурена Хачатряна - Sputnik Արմենիա
«Հաղթանակ» զբոսայգու տարածքում 756 շինություն կա. թողնելը մի խնդիր է, քանդելը` մեկ այլ

Բացի այդ, ՀՀ դատախազության կողմից 3 հայց է ներկայացվել Կոտայքի առաջին ատյանի դատարան՝ Ծաղկաձորում 47,5 հա հատուկ պահպանվող տարածք հանդիսացող հողամասերի 25 աճուրդ և դրանից հետո կնքված պայմանագրերը, կատարված պետական գրանցումներն առ ոչինչ ճանաչելու պահանջով:

ՀՀ դատախազության կողմից հայց է ներկայացվել նաև վարչական դատարան՝ Երևանի քաղաքապետի կողմից 2008թ. ընդունված վարչական ակտերը վերացնելու, ինչպես նաև դրանց հիման վրա կնքված պայմանագրերը, իրավունքի պետական գրանցումներն անվավեր ճանաչելու պահանջով:

Ակնկալվում է «Հաղթանակ» զբոսայգու զբաղեցրած հողամասի մասը կազմող, հասարակական նշանակության կանաչ տարածքների գոտում գտնվող 10 000 քմ ընդհանուր մակերեսով հողամասը, որը ներկայում պատկանում է ««Գոլդեն Փելես» հյուրանոց» ՍՊԸ-ին, հետ վերադարձնել պետությանը:

Մանվել Գրիգորյանն իրեն պատկանող 109 միավոր անշարժ գույքը, բաժնետոմսերը փոխանցեց պետությանը

Լրահոս
0