ԵՐԵՎԱՆ, 8 ապրիլի – Sputnik. Փոլ Մաքքարթնին, Բիլի Այլիշը, Քրիս Մարտինը Coldplay-ից և մի շարք այլ կատարողներ կերգեն լեդի Գագայի կազմակերպած համերգին, որի նպատակն է ՄԱԿ-ի հիմնադրամին COVID-19-ի դեմ պայքարում աջակցելը։ Այս տեղեկությունը հայտնում է NME-ն։
«Մնացեք տանը, որ մամաս շուտ գա տուն». Մասիսի բժիշկների երեխաների հուզիչ ֆլեշմոբը
Համերգի խորագիրն է «One World: Together at Home»։ Այն վարելու են մի շարք հայտնի հաղորդավարներ, համերգը ապրիլի 18-ին հեռարձակվելու է ամերիկյան հեռուստատեսությամբ և առցանց։
Միջոցառման անոնսը Twitter-ի իր էջում հրապարակել է Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը։
Համերգին մասնակցելու են լեդի Գագան, Բիլի Այլիշը՝ եղբոր՝ Ֆինեասին հետ, Փոլ Մաքքարթնին, Քրիս Մարտինը, Էդի Վեդերը (Pearl Jam), Սթիվի Ուանդերը, Բիլի Ջո Արմսթրոնգը (Green Day), Ալանիս Մորիսետը, Բուրնա Բոյը, Անդրեա Բոչելին, Lizzo-ն, Էլթոն Ջոնը և այլ աստղեր։
Հիշեցնենք՝ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) մարտի 11-ին նոր COVID-19 կորոնավիրուսի բռնկումը հայտարարեց համավարակ և բոլոր երկրներին կոչ արեց միանալ վարակի դեմ ակտիվ պայքարին։