ԵՐԵՎԱՆ, 8 ապրիլի – Sputnik. Այսօր ՀՀ ԶՈւ ռազմաբժշկական վարչության պետ, գնդապետ Սահակ Օհանյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՀՀ ԶՈւ և երեկ Հայաստան ժամանած ՌԴ ԶՈւ մասնագետների խորհրդակցություն, կատարվել է աշխատանքների պլանավորում, քննարկվել են տեխնիկական հարցեր, հստակեցվել է վերապատրաստվող խմբի կազմը: Տեղեկությունը Facebook-ի իր էջում հայտնել է ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը:
COVID-19. ի՞նչ տեխնիկա են ռուս մասնագետները բերել Հայաստան․ տեսանյութ
«Հայաստան տեղափոխված Covid-19 վարակի հետազոտման շարժական լաբորատորիան կբացազատվի այսօր ժամը 14:00-ին Երևանում և պատրաստ կլինի ընդունել առաջին նմուշները` 5 ժամվա ընթացքում ապահովելով 99% ճշգրտություն»,-գրել է Ստեփանյանը:
Նմուշառումը կկատարեն ՀՀ ԶՈւ, իսկ հետազոտությունը՝ ՌԴ ԶՈւ մասնագետները:
Հիշեցնենք՝ ռուսական երկու Իլ-76-ները երեկ` ապրիլի 7-ին, Երևան հասցրին ռուս մասնագետներին։ Նրանք իրենց հետ բերել են COVID-19–ի հետազոտություններ կատարելու հնարավորություն ունեցող շարժական լաբորատորիա և ախտահանման համակարգ։

Այս տեխնիկան թույլ կտա արագ տեղաշարժվել և հայտնվել ցանկացած վայրում, օրական մոտ 100 թեստավորում իրականացնել։
Մոդուլը կարող է 45 օր ինքնուրույն աշխատել առանց միջամտության։
Կորոնավիրուսը պահում է տեմպը. Հայաստանում վարակվածների թիվը դարձավ 881