ԵՐԵՎԱՆ, 6 ապրիլի –Sputnik. «Արարատ» ֆուտբոլային ակումբին պատկանող Ձորաղբյուրի մարզաբազան չի վաճառվել ու չի էլ վաճառվի։ Այն պատկանում է «Արարատի» սեփականատեր, ակումբի նախագահ Հրաչ Կաբրիելյանին, պարզապես ի սկզբանե իր մեկ այլ ընկերության վրա է գրացված եղել։
Այս տեղեկությունը Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց «Արարատ» ՖԱ սպորտային տնօրեն Տիգրան Ղարաբաղցյանը` պատասխանելով «Բալթյան մեդիախումբ» ընկերության նախագահ, «Նյուս Մեդիա» ընկերության գլխավոր տնօրեն Արամ Գաբրիելյանովի երեկվա հայտարարությանը։ Ղարաբաղցյանի խոսքով` վաճառքի մասին խոսակցությունները չեն համապատասխանում իրականությանը։
Նշենք, որ Ռուսաստանի մեդիա ոլորտում հայտնի Արամ Գաբրիելյանովը ապրիլի 5-ին հանդես եկավ հայտարարությամբ, որում ֆուտբոլասերներին վստահեցրեց, որ Ձորաղբյուրում գտնվող «Արարատ» ՖԱ-ի մարզաբաազան այլևս թիմին չի պատկանում:
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան մրցաշրջանն ավարտելու երեք տարբերակ է առաջարկում
Արամ Գաբրիելյանովը մեղադրում է «Արարատ» ՖԱ սեփականտիրոջը ակումբին պատկանող մարզաբազան վաճառելու մեջ: Նա հավաստիացնում է, որ մարզաբազայի հողատարածքը վաճառվել է, բայց չի նշում, թե ում:
«Արարատ» ակումբն այսօր պատասխան հայտարարություն արեց, որում սակայն այս հարցի պատասխանը կոնկրետ չկար, այլ ուղղակի նշված էր, թե ով է Գաբրիելյանովը և ինչով է իրավասու զբաղվել։
Մխիթարյանը պատրա՞ստ է քիչ ստանալ, բայց մնալ «Ռոմայում». Հենրիխի տրանսֆերային ոդիսականը
Նշենք, որ Ձորաղբյուրի մարզաբազան հիմնվել է ԽՍՀՄ տարիներին հատուկ «Արարատ» թիմի համար, որը հանդես էր գալիս ԽՍՀՄ բարձրագույն խմբում։