ԵՐԵՎԱՆ, 6 ապրիլի – Sputnik. Հայտնի երգչուհի Լիլիթ Հովհաննիսյանը Instagram-ի իր էջում լուսանկար է հրապարակել և հայտնել, որ չի կարողանում վերադառնալ Հայաստան։
«Հայաստան վերադառնալս արդեն երազումս եմ տեսնում։ Համերգիս համար Ավստրալիայից եկա Բրազիլիա ու անորոշ ժամանակով ստիպված եմ մնալ այստեղ, քանի որ վաղուց չվերթերը հանվել են»,- գրել է նա։
Լուսանկարին կից երգչուհին օգտագործել է «տուն եմ ուզում» հեշթեգը։
Посмотреть эту публикацию в Instagram
Հրապարակմանն արձագանքել է հումորիստ Գրիգ Գևորգյանը և մխիթարել երգչուհուն։
«Մենք Հայաստանում ենք, բայց միևնույնն է` Հայաստանը չենք տեսնում »,-կատակել է նա։
Երգչուհու երկրպագուները նրան համբերություն են մաղթել ու վստահեցրել, որ ամեն ինչ շուտով կավարտվի։
ՌԴ վարչապետը պարում է հայկական «Ով սիրուն, սիրուն» երգի ներքո․ տեսանյութ
Նշենք, որ ողջ աշխարհում ավիաընկերությունների աշխատանքը կաթվածահար է եղել կորոնավիրուսի պատճառով։ Մարդիկ փակվել են տներում վարակվելուց խուսափելու համար։
Ո՞վ է մեղավոր ռուսական նախագծում Հարությունովայի ձախողման համար. երգչուհին անկեղծանում է