ԵՐԵՎԱՆ, 6 ապրիլի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Facebook սոցիալական ցանցի իր էջով ուղիղ եթերում ասաց, որ ներկայիս խորհրդարանն իր որակով էականորեն գերազանցում է նախորդ մի քանի խորհրդարաններին, բնականաբար, խորհրդարանական մեծամասնության որակով նույնպես։ Նա պատասխանեց օգտատերերից մեկի հարցին, թե չի կարծում, որ «Իմ քայլի» մեծամասնությունը ոչինչ չանող դեմքեր են, և արդյո՞ք ժամանակը չէ նրանցից մի քանիսին տուն ուղարկել։
««Իմ քայլը» խմբակցության և խորհրդարանական մեծամասնության լավագույն գնահատականը տվել է Ադրբեջանը, երբ մեր ընտրություններից հետո Ադրբեջանում արտահերթ ընտրություն իրականացնելու որոշում կայացվեց։ Իսկ Ադրբեջանում նման որոշում կայացվեց, քանի որ ուզում էին ավելի երիտասարդ կադրերով պառլամենտ կառուցել»,– ասաց վարչապետը։
Փաշինյանի խոսքով` «Իմ քայլը» խմբակցության պատգամավորները միջազգային հարթակներում կարողանում են շատ լավ ներկայացնել Հայաստանը, և խմբակցությունը բավականին էֆեկտիվ է գործում։ Սա, ըստ նրա, փաստում է վիճակագրությունը` նախորդ տարի ընդունված օրենքների 70 տոկոսն իրականացրել է իշխանությունը, ինչն աննախադեպ է։
ԱԺ պատգամավորների մոտ մի թեստը հաստատել է կորոնավիրուսի առկայությունը, մյուսը՝ հերքել
Վարչապետն ասաց, որ ժամանակին, երբ ընդդիմադիր գործիչ էր, իրեն էլ էին քննադատում` ասելով, թե ի՞նչ է անում որ, միայն խոսում է։ Նա հիշեցրեց` «պառլամենտ» նշանակում է խոսելու տեղ, և լավ կլինի` խոսքի արժեքը չթերագնահատենք։
ԱԺ-ն իր համակարգիչները փոխանցում է հեռավար կրթությունից դուրս մնացած երեխաներին