ԵՐԵՎԱՆ, 6 ապրիլի – Sputnik. Երևանի Շենգավիթ վարչական շրջանի Եղբայրության փողոցում քիչ առաջ կրակոցներ են հնչել, որոնց հետևանքով հրազենային վնասվածքներով ծայրահեղ ծանր վիճակում «Աստղիկ» բժշկական կենտրոն է տեղափոխել մոտ 40 տարեկան տղամարդ։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com-ը։
«Դեպքի վայրում ոստիկաններն ու քննիչները հայտնաբերել են ատրճանակից կրակված 9 պարկուճ և 2 գնդակ: Տեղում աշխատում են նաև ոստիկանության փորձաքրեագիտական վարչության փորձաքրեագետները»,- գրում է կայքը:
Այս պահին դեպքի վայրում աշխատում են ոստիկանության Շենգավիթի բաժնի օպերատիվ խումբը:Դեպքի վայր են ժամանել նաև ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի ծառայողները և Հայաստանի քննչական կոմիտեի Շենգավիթի քննչական բաժնի խումբը:
Ըստ նախնական տեղեկությունների՝ տղամարդու ուղղությամբ կրակել են ատրճանակից:
Ավազակային հարձակում Սյունիքում. դանակի սպառնալիքով կնոջից զարդեր ու հեռախոս են գողացել
Ոստիկաններն ու քննչական խումբը պարզում են վիրավորի ինքնությունն ու դեպքի հանգամանքները: