00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ինչու չեն օգնում կենսաթոշակային տարիքը չլրացած մարդկանց. պատասխանում է Փաշինյանը

© Sputnik / Asatur YesayantsГород во время чрезвычайной ситуации (25 марта 2020). Ереван
Город во время чрезвычайной ситуации (25 марта 2020). Ереван - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Երկրի տնտեսական զարգացման համար կենսաթոշակային տարիքին մոտ ու անգամ ավելի բարձր տարիքի մարդիկ աշխատաշուկայում պետք է մրցունակ դառնան։

ԵՐԵՎԱՆ, 6 ապրիլի - Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Facebook սոցիալական ցանցի ուղիղ եթերում, պատասխանելով իրեն ուղղված հարցերին, ասաց` քսանմեկերորդ դարում վաթսունհինգ և ավելի տարիքի մարդիկ լիարժեք աշխատունակ մարդիկ են։

Премьер-министр Никол Пашинян перед началом церемонии награждения лучших спортсменов 2019 года (21 февраля 2020). Еревaн - Sputnik Արմենիա
Հայաստանը պետք է լինի պատրաստի արտադրանքի երկիր. կորոնավիրուսը կանցնի, տնտեսությունը կմնա

Օգտատեր Դիանա Գասպարյանը հարցրել էր` ի՞նչ է սպասում այն տարիքի անձանց, որոնք թոշակ ստանալու համար դեռ երիտասարդ են, բայց աշխատանքի չեն ընդունում, քանի որ երիտասարդ չեն։ «Հիմա էլ, երբ օգնության առաջարկներ եղան, այս խավը կրկին անտեսվեց։ Խոսքս այժմյան օգնությանը այդքան չի վերաբերում, այլ մեր արհամարհված տարիքը»,– գրել էր նա` նշելով, որ ինքը 59 տարեկան է։

«Մենք պետք է ունենանք ծրագրեր, որոնց նպատակը մարդկանց աշխատաշուկայում ավելի մրցունակ դարձնելը լինի»,- ասաց վարչապետը։

Նա նշեց, որ երկրի տնտեսական զարգացման համար պետք է մշակվեն ոչ թե այնպիսի ծրագրեր, որոնց նպատակը լինի այդ տարիքի մարդկանց թոշակով կամ նպաստով ապահովելը, այլ նրանց վերապատրաստելը, այսինքն՝ օգնել նոր հմտություններ ձեռք բերել, զարգացնել եղածը, որպեսզի նրանք աշխատաշուկայում մրցունակ լինեն աշխատանք գտնելու համար։

Կորոնավիրուսն ու «ռուսական» խոպանը․ հայերի ընտանիքները զրկվել են փողից

Վարչապետը համաձայնեց, որ այստեղ լուրջ անելիքներ կան։ Նա խոստացավ, որ առաջիկայում առավելագույնը կարվի հարցը լուծելու համար։

Չգրանցված աշխատողները կշարունակեն տուժել. ինչպե՞ս է հնարավոր նրանց աջակցել

Լրահոս
0