ԵՐԵՎԱՆ, 6 ապրիլի – Sputnik․ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը(ԱՀԿ)հայտնում է, որ ապրիլի 6-ի առավոտյան տվյալներով՝ աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը կազմում է 1 միլիոն 274 հազար 578 մարդ, մահացել է 69 487-ը, առողջացել՝264 հազար 838 մարդ։
Վարակվածների թվով առաջատար են ԱՄՆ-ը՝ 336 830 վարակակիրներով, երկրորդ տեղում Իսպանիան է, որտեղ գրանցվել է 131 646 վարակակիր, Իտալիայում վարակակիրների թիվը 128 948, Գերմանիայում 100 123, Ֆրանսիայում՝ 92 839։
Տասնյակում են Չինաստանը, Իրանը, Մեծ Բրիտանիան, Թուքրիան, Շվեյցարիան։
Համաճարակի ողնաշարը հաջողվել է ջարդե՞լ. Փաշինյանը լավ լուր հայտնեց
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) մարտի 11-ին նոր COVID-19 կորոնավիրուսի բռնկումը հայտարարել է համավարակ։ Կազմակերպությունը բոլոր երկրներին կոչ է արել միանալ վարակի դեմ ակտիվ պայքարին։