ԵՐԵՎԱՆ, 5 ապրիլի – Sputnik. Ապրիլի 4-ին ժամը 04:20-ի սահմաններում «Արմենիա» բժշկական կենտրոնից ոստիկանության Մաշտոցի բաժինն ահազանգ է ստացել, որ ձախ կրծքավանդակի կտրած-ծակած վերք ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի: Տեղեկությունը հայտնում է SHAMSHYAN.com-ը։
Պարզվել է` վիրավորը Երևան քաղաքի բնակիչ, 38-ամյա Արման Ի.-ն է, որը բժիշկներին հայտնել է, որ Դավիթաշեն 4-րդ թաղամասի «Ծիրան» սուպերմարկետի մոտ իրեն դանակահարել է անհայտ անձը:
Աղբյուրի հաղորդմամբ` ոստիկանության Մաշտոցի բաժնի իրավապահները պարզել են, որ Արման Ի.-ն ստում է, և դեպքը տեղի է ունեցել ոչ թե վերոնշյալ վայրում, այլ Ծովակալ Իսակովի պողոտայի 42/9 հասցեում գործող «Ալկոգել» արտադրամասի մոտ:
Մոսկվայի տաճարում տղամարդը դանակով 2 հոգևորականի է վիրավորել. տեսանյութ
Մալաթիայի ոստիկանների տեղեկություններով` Արման Ի.-ին դանակահարել է Երևանի բնակիչ, 42-ամյա Դավիթ Օ.-ն, որն ըստ լուրերի, աշխատում է «Ալկոգել» արտադրամասում:
Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Դավիթ Օ.-ն ինքնակամ ներկայացել է Մալաթիայի ոստիկանության բաժին: