Օրվա կադր․ «Սպասիր ինձ, կարանտին, զբոսնեմ ու հետ գամ»
Օրվա կադր․ «Սպասիր ինձ, կարանտին, զբոսնեմ ու հետ գամ»
Sputnik Արմենիա
Հայաստանում հայտարարված արտակարգ դրության 13-րդ օրը համընկավ Ծաղկազարդի հետ։ Արտակարգ արևային եղանակ, մաքուր օդ։ Եվ, ահա որոշ քաղաքացիներ որոշել են մոռանալ... 05.04.2020, Sputnik Արմենիա
Հայաստանում հայտարարված արտակարգ դրության 13-րդ օրը համընկավ Ծաղկազարդի հետ։ Արտակարգ արևային եղանակ, մաքուր օդ։ Եվ, ահա որոշ քաղաքացիներ որոշել են մոռանալ կարանտինի ու տեղաշարժի սահմանափակումների մասին պարետի որոշումներն ու դուրս են եկել տներից` զբոսնելու։
Իսկ դրսում մոռացան նաև զգուշության ու անվտանգության բոլոր անգիր արած միջոցների, սոցիալական հեռավորություն պահպանելու մասին։ Իսկ որքան շատ մարդ, այնքան շատ աղբ։ Բնությունը դեռ չէր էլ հասցրել հանգստանալ թունավոր արտանետումներից ու անբարեխիղճ քաղաքացիներից, երբ հանկարծ ամեն ինչ սկսվեց նորից։
Ուռենու ճյուղերը աղբամանի մեջ, իսկ կեղտոտ ձեռնոցները` կողքը գցած
Բայց պարետը գիտի... գուցե մեզ մոտ արդեն ամեն ինչ այնքան լավ է, որ կարելի է մոռանա՞լ անվտանգության մասին։ Բայց փաստ է, որ վարակվածների թիվն ամեն օր աճում է, չնայած պաշտոնական տվյալներով` յուրաքանչյուր վարակակիր այսօր ընդամենը 1,4 մարդու է վարակում, նախկին` 2-ի փոխարեն։ Իսկ առջևում Զատիկ է...