ԵՐԵՎԱՆ, 5 ապրիլի –Sputnik. Հայտնի երգչուհի Օլգա Բուզովան Instagram–ի իր էջում լուսանկար է հրապարակել, որում ցույց է տվել իր մեծ փորիկը։
«Ես հղի եմ։ Այլևս թաքցնել չենք կարող։ Այժմ պարտավոր ես ամուսնանալ ինձ հետ»,– լուսանկարին կից գրել է կարանտինում գտնվող դերասանուհին` դիմելով իր 27-ամյա հայ ընկերոջը` բլոգեր և երգիչ Դավիթ Մանուկյանին։
Посмотреть эту публикацию в Instagram
Ընդամենը մի քանի ժամում գրառումը ավելի քան 1 մլն հավանում է հավաքել։
«Սազում է», «վերջապես, ինչքան կարելի էր թաքցնել», «այ քեզ բան, ապրեք», – մեկնաբանություններում գրել են օգտատերերը։
Ավելի վաղ Բուզովան խոստովանել էր, որ ուզում է ամուսնանալ Դավիթի հետ` չնշելով, սակայն` արդյո՞ք նա առաջարկ է արել է իրեն։
«Իսկ կարո՞ղ է արդեն ամուսնացել ենք»․ Բուզովան՝ հայ ընկերոջ հետ հարաբերությունների մասին
Դավիթ Մանուկյանը Մոսկվա է տեղափոխվել Նովոսիբիրսկից, նա բարձրագույն կրթություն ունի (ավարտել է բիզնեսի ֆակուլտետը)։ Տարբեր բիզնեսներով զբաղվելուց հետո Դավիթը բավական հաջող բլոգեր դարձավ, նա իր երգերը թողարկում է «Dava» մականունով։ Իր հայտնի լինելու շնորհիվ Մանուկյանը նկարահանվել էր Բուզովայի` «Лайкер» երգի տեսահոլովակում, որից հետո նրանց մոտ սիրավեպ սկսվեց։