00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ռուսաստանում ևս մեկ հայ է մահացել կորոնավիրուսից. դեսպան

© Sputnik / Илья Тимин / Անցնել մեդիապահոցСотрудники инфекционной больницы во время учений по отработке ситуации с выявлением китайского коронавируса
Сотрудники инфекционной больницы во время учений по отработке ситуации с выявлением китайского коронавируса - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Այս պահի դրությամբ կորոնավիրուս է ախտորոշվել Ռուսաստանում գտնվող ՀՀ հինգ քաղաքացիների մոտ։

ԵՐԵՎԱՆ, 4 ապրիլի – Sputnik․ Ռուսաստանում ևս մեկ հայ է մահացել կորոնավիրուսից: Sputnik Արմենիայի հետ զրույցում լուրը հայտնեց Ռուսաստանում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանը։

Пробирка с тестом на коронавирус в руках у сотрудницы в медицинской лаборатории в Москве - Sputnik Արմենիա
Թեստի պատասխանը դրական է. համաճարակաբան Արփիկ Հասրաթյանը կորոնավիրուսից է մահացել

«Նա Հայաստանի Հանրապետության քաղաքացի է, ազգությամբ՝ հայ։  Ընտանիքով մի քանի տարի է՝ Ռուսաստանում են բնակվում։ Սա մեր տիրապետած տեղեկությունն է այս պահին»,-ասաց դեսպանը։

Տողանյանը հավելեց, որ այս պահի դրությամբ ՌԴ-ում գտնվող ՀՀ հինգ քաղաքացիների մոտ կորոնավիրուս է ախտորոշվել։

Sputnik Արմենիայի տեղեկություններով՝ մահացած ՀՀ քաղաքացին 58-ամյա Վարդևան Օրդյանն է։ Ցավակցում ենք Օրդյաններին և կորոնավիրուսից մահացած մեր բոլոր մյուս հայրենակիցների հարազատներին, հույսով, որ իրավիճակն արագ կկարգավորվի, և բոլոր հիվանդները կառողջանան: 

Հիշեցնենք՝ ավելի վաղ Ռուսաստանում մահացել էր ազգությամբ հայ, ՌԴ քաղաքացի, համաճարակաբան 69-ամյա Արփիկ Հասրաթյանը։

Նա Ռուսաստանում կորոնավիրուսից մահացած հինգերորդ մարդն էր։ Մարտի 23-ին Հասրաթյանին հիվանդանոց էին տեղափոխել իր բնակարանից, որը գտնվում է Մոսկվայի արևմտյան շրջանում։ Սկզբում նրան բարձր ջերմությամբ և դժվարացած շնչառությամբ տարել էին քաղաքային N68 հիվանդանոց, իսկ մարտի 27–ին՝ Կոմունարկայի հիվանդանոց, որտեղ էլ նա մահացել էր։

Մոսկվայում մահացել է համաճարակաբան Արփիկ Հասրաթյանը. բժիշկները պարզում են պատճառը

Լրահոս
0