00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
3 ր
Ուղիղ եթեր
09:25
4 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
10:00
3 ր
Ուղիղ եթեր
10:05
47 ր
Ուղիղ եթեր
11:00
3 ր
Ուղիղ եթեր
13:00
3 ր
Ուղիղ եթեր
14:00
3 ր
Ուղիղ եթեր
17:00
3 ր
Ուղիղ եթեր
18:00
3 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:03
7 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:25
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:46
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Կորոնավիրուսի դեմ պայքար. Համաշխարհային բանկը 3 միլիոն դոլար է հատկացրել Հայաստանին

© AFP 2024 / KAREN BLEIERЗдание Всемирного банка
Здание Всемирного банка - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Համաշխարհային բանկը որոշել է COVID-19 համավարակի ազդեցության դեմ պայքարում աջակցել Հայաստանին։

ԵՐԵՎԱՆ, 3 ապրիլի – Sputnik. ՀՀ առողջապահության նախարարության խնդրանքով Համաշխարհային բանկը 3 միլիոն դոլար է հատկացրել Հայաստանին՝ կորոնավիրուսի հաստատված ախտորոշմամբ անձանց ինտենսիվ թերապիայի համար անհրաժեշտ սարքավորումների ու պարագաների ձեռքբերման հրատապ կարիքները բավարարելու համար։ Տեղեկությունը հրապարակվել է Համաշխարհային բանկի կայքում։

«Այս միջոցները կօգնեն «Հիվանդությունների կանխարգելում և վերահսկում» ընթացիկ ծրագրի շրջանակում ձեռք բերել թոքերի արհեստական օդափոխության 50 սարք՝ 1.35 միլիոն դոլար արժողությամբ»,– նշված է հաղորդագրության մեջ։

Գնումը կիրականացվի արտակարգ իրավիճակներում Համաշխարհային բանկի արագացված ընթացակարգերի կիրառմամբ։ Համաշխարհային բանկի տրամադրած նեղ մասնագիտական փորձագիտության շնորհիվ կատարվել է շուկայի արագ վերլուծություն՝ բուժսարքավորումների գլոբալ առաջարկի խիստ կրճատման և աճող գների պայմաններում «արժեք փողի դիմաց» սկզբունքն ապահովելու նպատակով։ Արդյունքում Հայաստանի առողջապահական համակարգը կզինվի լրացուցիչ բարձրորակ սարքերով, որոնք անհրաժեշտ են կորոնավիրուսային հիվանդության ավելացող հաստատված դեպքերի բուժման համար։

Врачи скорой помощи перед зданием медицинского центра Сурб Григор Лусаворич (2 апреля 2020). Еревaн - Sputnik Արմենիա
Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը դարձավ 736

«Այս հանկարծահաս իրավիճակում բանկը պատրաստ է՝ աջակցելու համավարակի ազդեցության մեղմացմանը նպաստելու Հայաստանի արձագանքին, - նշել է Համաշխարհային բանկի Հայաստանի գրասենյակի տնօրեն Սիլվի Բոսութղոն։– Ցանկանում եմ բարձրաձայնել Հայաստանի բուժաշխատողների աննախադեպ նվիրումն՝ ի պաշտպանություն բնակչության։ Նաև հորդորում եմ Հայաստանի բոլոր քաղաքացիներին ամենայն խստությամբ հետևել արտակարգ իրավիճակի կանոններին և պահպանել սոցիալական հեռավորությունն ու կատարել մեկուսացման միջոցառումները, որոնք ուղղված են համավարակի ազդեցության նվազեցմանը»։

Նույն մոտեցումը կկիրառվի օդափոխության հավելյալ սարքերի, ինչպես նաև անձնական պաշտպանիչ սարքավորումների ձեռքբերման գործընթացում՝ առողջապահության հրատապ կարիքները բավարարելու նպատակով։ Բացի այդ, Համաշխարհային բանկը պատրաստ է վերածրագրավորելու Հայաստանում իր ընթացիկ ծրագրերի պորտֆելը՝ տարբեր ոլորտներում COVID-19 –ին հակազդելու ՀՀ կառավարության ջանքերին աջակցելու նպատակով։

Հիշեցնենք` 51 միլիոն եվրո էլ Հայաստանին է տրամադրելու Եվրամիությունը։

Այսօրվա դրությամբ` Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվն արդեն հասել է 736–ի։

Լրահոս
0