ԵՐԵՎԱՆ, 3 ապրիլի – Sputnik. Վրաստանում ՀՀ դեսպանության նախաձեռնությամբ հայրենիք կվերադառնան ևս 31 քաղաքացիներ։ Տեղեկությունը հայտնում է դեսպանության Facebook-ի էջը։
«Վրացական կողմի հետ բանակցությունների արդյունքում ստացած հատուկ թույլտվությամբ և Մառնեուլիի շրջանում տրված միջանցքով, պարեկային ոստիկանության ուղեկցությամբ, դեսպանությունն իրականացրել է ՀՀ 31 քաղաքացիների մեկնումը հայրենիք»,- նշված է տարածած հաղորդագրության մեջ։
Նշենք, որ սա արդեն Հայաստան վերադարձող ՀՀ քաղաքացիների երրորդ խումբն է․ մարտի 25-ին Վրաստանից Հայաստան է վերադարձել 30 քաղաքացի, երկրորդ խումբը՝ 23 քաղաքացիներով հայրենիք վերադարձավ մարտի 27-ին:
Վրաստանի Մառնեուլիի և Բոլնիսիի շրջաններում խիստ կարանտինային ռեժիմ մտցնելու պատճառով, փակ է դեպի Սադախլոյի անցակետ քաղաքացիների տեղաշարժը (սահմանափակումը չի վերաբերում բեռնատարներին։