00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
3 ր
Ուղիղ եթեր
09:25
4 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
10:00
3 ր
Ուղիղ եթեր
10:05
47 ր
Ուղիղ եթեր
11:00
3 ր
Ուղիղ եթեր
13:00
3 ր
Ուղիղ եթեր
14:00
3 ր
Ուղիղ եթեր
17:00
3 ր
Ուղիղ եթեր
18:00
3 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:03
7 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:31
5 ր
Ուղիղ եթեր
12:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Исторический ликбез
Конспирология в истории: большевиков правда спонсировали немцы?
15:04
24 ր
Исторический ликбез
Зарубежное влияние на ход революции в России
15:33
24 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչն» ամբողջությամբ կծառայի որպես ինֆեկցիոն հիվանդանոց. Թորոսյան

© Sputnik / Анжела ОсиповаМашины скорой помощи перед зданием медцентра Сурб Григор Лусаворич (2 апреля 2020). Еревaн
Машины скорой помощи перед зданием медцентра Сурб Григор Лусаворич (2 апреля 2020). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Օրվա ընթացքում ԲԿ֊ն ամբողջությամբ կդատարկվի, այնտեղից ռեանիմացիոն պացիենտները կտեղափոխվեն այլ ԲԿ֊ներ։

ԵՐԵՎԱՆ, 2 ապրիլի – Sputnik. ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը կառավարության այսօրվա նիստում հայտնեց, որ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բուժկենտրոնը կծառայի միայն որպես կորոնավիրուսի դեմ պայքարող հիվանդանոց՝ ունենալով ամենամեծ մահճակալային ֆոնդը։

СКК. Город Ереван. Вид сверху - Sputnik Արմենիա
Մարզահամերգային համալիրում մահճակալներ են տեղադրել. Փաշինյանի խոսնակը բացատրում է` ինչու

«Դա մեզ թույլ կտա դեռ երկար, չեմ ուզում կոնկրետ օրեր նշել, բայց ունենալ բավարար մահճակալային ֆոնդ, որպեսզի բոլոր պացիենտները հոսպիտալացվեն, հատկապես նրանք, ովքեր ունեն բժշկական օգնության կարիք, իսկ թեթև վիճակում գտնվող հիվանդաները շարունակվեն մեկուսացվել այլ վայրերում՝ հյուրանոցներում, ինչպես արդեն որոշել էինք մոտ մեկ շաբաթ առաջ»,– ասաց նա։

Թորոսյանի խոսքով` Հայաստանում տասնվեց հաստատություն կա, որտեղ պահվում են թե՛ դրական, բայց թեթև վիճակում գտնվող հիվանդները, թե՛ այն քաղաքացիները, որոնք շփվել են վարակված մարդկանց հետ։ Բայց 9 կազմակերպություն էլ կա, որոնք զբաղվում են գրեթե միայն կորոնավիրուսով հիվանդների բուժմամբ` «Նորքի» ինֆեկցիոն հիվանդանոցը, Օրթոպեդիայի ինստիտուտը, Ոստիկանության հոսպիտալը, «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի ծննդատան մասնաշենքը, Արտաշատի բժշկական կենտրոնը, Գյումրու Վանաձորի ինֆեկցիոն հիվանդանոցները, Կապանի բժշկական կենտրոնի առանձին մասնաշենքը։

«Հաշվի առնելով կորոնավիրուսով վարակվածների թվերի մեծացումը` որոշում է կայացվել ՀՀ ամենամեծ ԲԿ֊ն՝ «Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնը, պետք է նույնպես զբաղվի այս գործով։ Օրվա ընթացքում ԲԿ֊ն ամբողջությամբ կդատարկվի, այնտեղից ռեանիմացիոն պացիենտները կտեղափոխվեն այլ ԲԿ֊ներ», - ասաց Թորոսյանը։

Անդրադառնալով այսօր հիվանդների թվի ավելացմանը՝ նախարարը նշեց, որ գերակշիռ մեծամասնությունն ի սկզբանե կասկածելի գոտում է գտնվել, կարանտինում՝ բժիշկների հսկողության տակ, կամ նրանք եղել են հաստատված պացիենտների շփման գոտում։

«Կան նաև նոր դեպքեր` հատկապես տարբեր երկրներից բերովի՝ թե՛ ցամաքային ճանապարհով, թե՛ օդային։ Նրանց բոլորի շփման շրջանակը հիմա պարզվում է, որպեսզի շարունակենք այն բոլոր գործողությունները, այսինքն՝ հաստատված դեպքերի հայտնի կոնտակտների մեկուսացում»,- ասաց նախարարը։

Հիշեցնենք` Հայաստանում կորոնավիրուսով վարակված անձանց թիվն արդեն հասել է 663-ի` մեկ օրում ավելանալով 92-ով։ Երեկ հայտնի դարձավ, որ վարակվածներից մեկը մահացել է. սա մահվան արդեն չորրորդ դեպքն էր։

Լրահոս
0