00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Չգրանցված աշխատողները կշարունակեն տուժել. ինչպե՞ս է հնարավոր նրանց աջակցել

© Sputnik / Aram NersesyanГород во время чрезвычайной ситуации (25 марта 2020). Ереван
Город во время чрезвычайной ситуации (25 марта 2020). Ереван  - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Գաղտնիք չէ, որ մի շարք ոլորտներում կան չգրանցված աշխատողներ, որոնք այժմ հարկադիր պարապուրդում են, ինչպես գրանցվածները։ Բայց եթե գրանցված աշխատողները ստանալու են աջակցություն, ապա չգրանցվածների դեպքում, ըստ մասնագետների, միայն մեկ ձևով կարող են օգնել։

ԵՐԵՎԱՆ, 2 ապրիլի – Sputnik, Կարինե Հարությունյան. Մինչ պետությունն արտակարգ դրության պայմաններում քայլեր է ձեռնարկում, որ քաղաքացիները տնից դուրս չգան, մի շարք քաղաքացիներ մտահոգ են. նրանք կառավարությունից սոցաջակցություն ստանալու որևէ ցանկում չկան, բայց չեն էլ աշխատում։ Խոսքը չգրանցված աշխատողների մասին է, որոնք այսօր անելանելի իրավիճակում են հայտնվել։ Խնդիրն այն է, որ պետությունը մեկամսյա հարկադիր պարապուրդի համար որոշել է աջակցել մի շարք ընկերությունների (սրճարաններ, տուրիզմ) աշխատակիցներին, սակայն այդ ցանկերում, բնականաբար, միայն գրանցված աշխատողներն են։

Հայաստանի գործատուների միության նախագահ Գագիկ Մակարյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում նշեց, որ չգրանցված աշխատող ասելով` պետք է նկատի ունենալ երկու խումբ մարդկանց։ Նրա խոսքով` չգրանցված աշխատող են թե՛ նրանք, ովքեր աշխատում են, բայց գործատուն չի գրանցում նրանց, թե՛ նրանք, ովքեր օրավարձով են աշխատում` շինարարություն են անում, երեխա պահում...

«Չգրանցված աշխատողները կշարունակեն տուժել, քանի որ նրանց աջակցության համար պետությունը գործիքակազմ չունի։ Այս դեպքում կա երկու ճանապարհ. առաջինն այն է, որ պետությունը պետք է առաջարկի նրանց որպես գործազուրկ գրանցվել։ Դրանով իսկ պետությունը կլուծի նաև գործազրկության ճշգրիտ տվյալներ ունենալու հարցը»,–ասաց Մակարյանը։

Իսկ հաջորդ քայլը, ըստ նրա, պետք է լինի այն, որ այս օրերին որպես գործազուրկ գրանցվածները նպաստ ստանան։ Մակարյանի խոսքով` սա մի ձև է, որը կարող է փրկության ձեռք լինել մի շարք մարդկանց համար, քանի որ հակառակ պարագայում նրանք կարող են աղքատանալ` չկարողանալով արտակարգ դրության ավարտից հետո վճարել կոմունալներն ու այլ վարձերը։

Женщина одевает медицинскую маску ребенку в аэропорту Шереметьево - Sputnik Արմենիա
Կորոնավիրուսից ու արտակարգ դրությունից տուժած ընտանիքներն աջակցություն կստանան

Գործատուների միության նախագահը կարծում է` գործատուն ընդառաջ կգնա իր չգրանցված աշխատակիցներին և որոշակի գումար կտա այս մեկ ամսվա համար։ Խնդիրն այն է, որ սպասարկման կամ մեկ այլ ոլորտի աշխատակից գտնելն էլ հեշտ չէ, և գործատուն ընտրություն է կատարել աշխատանքի ընդունելիս։

«Սակայն որպեսզի գործատուն ավելի համարձակ գնա այդ քայլին, պետք է տեսնի, թե հետկորոնավիրուսային Հայաստանում ինչ է կատարվելու։ Այսինքն` պետությունն իր ռեսուրսները պետք է ուղղի այդ նպատակի համար և գուցե գործարար միջավայրին առնչվող օրենքում փոփոխություններ անի, հարկերը ժամանակավոր նվազեցնի և այլն»,–ասաց Մակարյանը` հավելելով, եթե այս անորոշությունը մնա, գործատուն չի ուզի իր աշխատողներին պահել։

Տնտեսագետ, ՀՅԴ բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի ծրագրերի համակարգող Թադևոս Ավետիսյանն էլ նշում է` անօրինական աշխատանքի դեպքում մեղավոր են ինչպես աշխատակիցը, գործատուն, այնպես էլ պետությունը։

Նրա խոսքով` մարդիկ լավ օրից չէ, որ համաձայնում են աշխատել, թեկուզ` անօրինական սկզբունքով։ Ավելին, կան մարդիկ, որ նույնիսկ իրենց կամքին հակառակ են չգրանցված աշխատող դառնում իրենց ընտանիքները կերակրելու համար։Այսինքն` մեղավոր են գործատուները, որոնք ստիպողաբար անօրինական աշխատակից են պահում։Իսկ պետության մեղքն այն է, որ բավարար հարկային պայմաններ չեն ստեղծվել, որ մարդիկ օբյեկտիվորեն գնան դեպի օրինական աշխատանք։

Вид на гору Арарат из кафе - Sputnik Արմենիա
Մի շարք ոլորտների շուրջ 127 000 վարձու աշխատողներ աջակցություն կստանան պետությունից

«Ստացվում է` մեղավոր են երեք կողմն էլ, սակայն հարված ստանում է միայն աշխատակիցը, ինչն արդար չէ։ Նման չոր և կացնային մոտեցման պարագայում առնվազն աղքատության ցուցանիշը կկրկնապատկվի, քանի որ այդ մարդիկ և նրանց ընտանիքները պոտենցիալ աղքատներ են։ Արդարացված չէ այն մոտեցումը, որ եթե անօրինական աշխատող ես, ապա պետք է գնաս ու ինքդ էլ գլխիդ ճարը տեսնես»,–ասաց Ավետիսյանը։

Նա նույնպես կարծում է` հիմա ճիշտ ժամանակն է, որ գործազրկության դիմաց նպաստ տան մարդկանց, ինչն անում էին նախկինում։ Ավետիսյանը հայտնեց նաև, որ պետությունը գործազրկության նպաստ դադարեցրեց վճարել, քանի որ այն որևէ խնդիր չէր լուծում։ Իսկ իրականում այդ նպաստը որևէ հարց չէր լուծում, քանի որ շատ քիչ գումար էին վճարում մարդկանց։ Իսկ հիմա, ըստ Ավետիսյանի, պետք է կենսապահովման նվազագույն զամբյուղին համահունչ որոշակի գումար բաժանեն գործազուրկներին։

Վերջինս կարծում է, որ այս միջոցով պետությունը նաև կնպաստի, որ մարդիկ աշխատելիս անպայման գրանցվեն։ «Պետության ֆունկցիան չէ մարդկանցից նեղանալ և պատժել` սոցիալական որևէ աջակցություն չցուցաբերելով»,–իր խոսքն ամփոփեց մասնագետը։

Հղիները նույնպես աջակցություն կստանան. կառավարությունը ևս մեկ ծրագիր հաստատեց

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի մամուլի քարտուղար Սոնա Մարտիրոսյանը հայտնեց, թե չգրանցված աշխատողները չեն մտնում կորոնավիրուսի հետևանքով տուժած ոլորտի աշխատակիցների ցանկում։ Նրա խոսքով` չկա նման գործիքակազմ հասկանալու, թե ովքեր են իսկապես չգրանցված աշխատողներ։

Հիշեցնենք, որ կորոնավիրուսի կանխարգելման նպատակով հայտարարված արտակարգ դրությունից ելնելով` այժմ Հայաստանում գործում են միայն պարենային խանութները, դեղատներն ու գյուղմթերքի շուկաները։ Սրճարանների, զվարճանքի վայրերի գործունեությունը դադարեցվել է առնվազն մինչև ապրիլի 13–ը։

Լրահոս
0