00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:20
4 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
51 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:10
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
11:37
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ԱԹՍ-ների հեռակառավարվող կռիվը, կամ ինչով էր ապրիլյանը տարբերվում 90–ականների պատերազմից

© AP Photo / Vahan StepanyanАрмянский боец ​​несет автоматы Калашникова своему товарищу по оружию в провинции Мартакерт (4 апреля 2016). Нагорный Карабах
Армянский боец ​​несет автоматы Калашникова своему товарищу по оружию в провинции Мартакерт (4 апреля 2016). Нагорный Карабах - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Չորս տարի առաջ Արցախում սկսվեցին մարտական գործողություններ, որոնք պատմության մեջ մտան Ապրիլյան պատերազմ անունով։  

Sputnik Արմենիայի ղեկավար Դմիտրի Պիսարենկոն ներկայացնում է չորս տարվա վաղեմության իր հիշողությունները։ Պատերազմի օրերին նա խմբագրության թղթակիցների հետ աշխատում էր հակամարտության գոտում։

Վտանգավոր հյուսիս

Մարտակերտ տանող ճանապարհին զինվորականները խստորեն հորդորեցին անջատել բջջային հեռախոսները։ Արտասահմանյան թղթակիցներից շատերի մոտ ադրբեջանական ռուոմինգ էր միանում, ու տրամաբանական է, որ ռազմաճակատի այն կողմում կարող էին գաղտնալսել մեր խոսակցությունները։

© Sputnik / Asatur YesayantsՄարտակերտ
ԱԹՍ-ների հեռակառավարվող կռիվը, կամ ինչով էր ապրիլյանը տարբերվում 90–ականների պատերազմից - Sputnik Արմենիա
Մարտակերտ

Մարտական գործողությունների սկսելուն պես Արցախի իշխանությունն անվտանգության բարձր միջոցներ էր ձեռնարկել, նաև տեխնոլոգիական առումով։ Ամբողջ տարածքում 3G բջջային ինտերնետն արգելափակվել էր։

Карабах, НКР, Мартакерт - Sputnik Արմենիա
Ապրիլյան պատերազմի դասերը

Մենք հասանք մի ստորգետնյա բունկերի, որտեղից մի խումբ սպաներ դուրս եկան։ Նրանք լուրջ մտահոգվեցին մեքենաների ու լրագրողների շատությունից։

«Այստեղ մի կանգնեք, մի կուտակվեք, ցրվեք։ Մեքենաները հեռու քաշեք», - կոչ էր անում փոխգնդապետը։

Մռայլ, այսպես ասած, ոչ թռիչքային եղանակ էր։ Բայց զինվորականներն անընդհատ երկնքին էին նայում։ Մարտակերտի մոտակայքում շարունակ պայթյուններ էին հնչում։ Անօդաչուներն ուղղորդում էին կրակը մարդկանց և մեքենաների կուտակումների վրա։  

«Ավելի լավ է ծառերի տակ կանգնեք։ Թեթև,  բայց վստահելի քողարկում է», - ասաց փոխգնդապետը։

Նա վառեց սիգարետն ու չսպասելով առաջնագծի մասին մեր հարցերին, սկսեց նկարագրել հակառակորդի գործողությունները։

-Ի՞նչ է, «Իսլամական պետության» (Ռուսաստանում և մի շարք այլ երկրներում արգելված ահաբեկչական խմբավորում – խմբ․) մահապարտնե՞ր են։ Հարյուրավոր զոհեր են տալիս, բայց էլի գալիս են ու գալիս», - ասաց նա։

Խնդրում եմ, այնպես անես` մայրս չլացի. ապրիլյանի տղաներից Բագրատ Ալեքսանյանի վերջին տողերը

Տեսախցիկներով անօդաչու սարքերից (ԱԹՍ)բացի հակառակորդն օգտագործում էր նաև մարտական լիցքերով դրոններ։ Պատերազմում ամենասարսափելին անհայտությունն է։ Կամիկաձե դրոնները հակամարտության նորույթն էին։

© Sputnik / Asatur YesayantsՄարտակերտ
ԱԹՍ-ների հեռակառավարվող կռիվը, կամ ինչով էր ապրիլյանը տարբերվում 90–ականների պատերազմից - Sputnik Արմենիա
Մարտակերտ

Հանկարծ մամուլի ծառայության սպան հայտնեց, որ ԱԹՍ-ներից մեկին կործանել են ու լրագրողներին ցույց կտան դրա մնացորդները։ Բայց պարզվեց, որ անկման վայրը ուժեղ գնդակոծության տակ է, ու մնացորդներն անհնար է վերցնել։

«Այն սարի հետևում է ընկել», - ասաց սպան՝ մեկնելով ձեռքը։

Հետդարձի ճանապարհին լրագրողները հստակ տեսան՝ ինչպես է մեքենայի աջ կողմում պայթում Գրադ ռեակտիվ համակարգի արկը։

Один из первых героев апрельской войны подполковник Алексан Аракелян - Sputnik Արմենիա
«Մառոզ Ալիկն» ու ապրիլի 2–ի լուսաբացը. ինչպես են ապրում զոհված փոխգնդապետի զավակները

ԱԹՍ-ների կիրառումը հակամարտության գոտիներում նորություն չէր։ Այդ ժամանակ միակ անսպասելի բանը կամիկաձե դրոններն էին։ Եթե կողմերն ինքնաթիռներ կիրառեին, հակամարտությունն ավելի ծավալուն բնույթ կստանար ու ավելի ուժեղ քաղաքական արձագանք կառաջացներ։

Հավանաբար կողմերը չհամարձակվեցին սրել վիճակը, ինչի հստակ վերջն անհնար կլիներ կանխատեսել։ Ամեն դեպքում Արցախը մարտական գործողությունների առաջին հարթակն էր, որտեղ գործնականում մարտական դրոններ կիրառվեցին։

Թեժ հարավ

Մեխակավանի զորամասում ուշադրությունս միանգամից գրավեց զինվորական համազգեստով, տարիքով, մորուքավոր մարդը, որը  հենված էր ցուպին։ Նա կամավոր Կարոն էր, ղարաբաղյան առաջին պատերազմի վետերան։ Տղամարդու կերպարի մեջ ամենատպավորիչն աչքերն էին։ Նման վսեմաշունչ հայացք ունենում են շատ ինտելեկտուալ մարդիկ։  

«Ես Սաշին խոսք եմ տալիս...». Մեծամորում Ապրիլյանի զոհերին նվիրված հուշարձան բացվեց

«Առաջին պատերազմի տարիներից հետո շատ բան է փոխվել։ Մարտավարությունն ուրիշ է, ժամանակակից տեխնոլոգիաներ են կիրառվում։ Առաջ հետախուզության էին գնում, հիմա ԱԹՍ-ներ են ուղարկում։ Համակարգիչով են հետևում։ Զինամթերքն ավելի կատարյալ է դարձել։ Բայց մարդ ամեն ինչի հարմարվում է, պատերազմների պատմության մեջ միշտ այդպես է եղել։ Շուտով ԱԹՍ-ի պատերազմ կսկսվի», - ասաց Կարոն։

© Sputnik / Dmitriy PisarenkoԴմիտրի Պիսարենկոն կամավորների հետ
ԱԹՍ-ների հեռակառավարվող կռիվը, կամ ինչով էր ապրիլյանը տարբերվում 90–ականների պատերազմից - Sputnik Արմենիա
Դմիտրի Պիսարենկոն կամավորների հետ

Մարտիկները շարունակեցին թեման։ Սկսեցին պատմություններ պատմել՝ ինչպես են արդեն կործանել մարտական դրոններն ու հետախույզ ԱԹՍ-ները։ Մեծ մասամբ դրանք մարտական ոգին բարձր պահող անիրական պատմություններ էին։ Օրինակ՝ այն մասին, թե ինչպես է պապը որսորդական զենքով ԱԹՍ կործանել։ Կոտորակն օդում ցրվեց հրետանային արկի պես, իսկ դրոնը վնասվեց, քանի որ հայտնվել էր խոցման շառավղում։

«Պետք է ամեն մանրուք հաշվի առնել։ Մի անգամ, օրինակ, այն խրամատի մեջ է ընկել ու վնասել է տղաներին», - նշեց մարտիկներից մեկը։

Премьер-министр Никол Пашинян на заседании правительства Армении (24 октября 2019). Еревaн - Sputnik Արմենիա
«Ապրիլյան պատերազմը տվեց ամենակարևոր հարցի պատասխանը. Փաշինյան

Այս պատերազմի ժամանակ հին զինվորականները բախվել էին մի խնդրի, որի մասին հավաքի ընթացքում չէին էլ մտածել։ Հիմա յուրաքանչյուրը բջջային հեռախոս ունի, որը պետք էր լիցքավորել։ Զորանոցներում ազատ վարդակներ ու լիցքավորող սարքեր էին փնտրում։

«Ինձ հոսանք տվեք, ու ես բարձունք կվերցնեմ», - կատակում էր մարտիկներից մեկը։

Երբ խոսում էին այն մարդկանց հետ, որոնք նոր էին պատրաստվում Արցախ գալ, խորհուրդ էին տալիս պարեն, հանդերձանք, մարտկոցներ ու լիցքավորիչ սարքեր բերել։

Պատերազմ առանց գերիների

Բարձր տեխնոլոգիաները, հրետանին ու տանկերն ընդգծում էին մարտական գործողությունների հեռակառավարվող բնույթը։ Սակայն մոտակա կռիվներ էլ են եղել, ինչպես և ղարաբաղյան առաջին պատերազմի ժամանակ։ Այն ժամանակ մարտիկները նախընտրում էին մահանալ, քան գերի ընկնել։ Սակայն չէր կարելի կռվի դաշտում թողել մահացած ընկերների մարմինները։ Ատելությունը դրսևորվում էր նաև մահացածների հանդեպ անմարդկային վերաբերմունքով։ 2016 թվականի ապրիլին էլ այդպիսի դեպքեր եղան։

«Բացառում եմ Ապրիլյան պատերազմին հայաստանյան կողմից դավադիր գործողությունները». Տոնոյան

Առաջին պատերազմի ժամանակ կողմերն ամիսների ընթացքում ավելի հմուտ էին դառնում խոցելու միջոցները յուրացնելու հարցում։ Կորուստները շատանում էին։ Մարդիկ սկսում էին հասկանալ կյանքի իրական արժեքը։ Ու միայն վերջում` 94 թվականին, երկու կողմերի մարտիկներն էլ սկսեցին ավելի բայրացակամ վերաբերվել գերիներին։

© Sputnik / Asatur YesayantsՄարտակերտ
ԱԹՍ-ների հեռակառավարվող կռիվը, կամ ինչով էր ապրիլյանը տարբերվում 90–ականների պատերազմից - Sputnik Արմենիա
Մարտակերտ

Այս կարճ պատերազմի ժամանակ գերի չէին վերցնում։ Դա միայն բարձր տեխնոլոգիական զենքի «մեղքը» չէր, որը թույլ է տալիս հեռավորության վրա հետ մղել կամ խոցել հակառակորդին։ Հայրենի հողի համար կռվող նոր սերնդի ներկայացուցիչների սրտերը նույնպես կարծրացած ու չարացած էին այնքան, ինչքան 90-ականների սկզբին կռվողներինը։

Давид Арутюнов - Sputnik Արմենիա
ՌԱԴԻՈ
Պատերազմն այլևս անսպասելի չէ՞․ ինչ դասեր ենք քաղել 2016թ-ից

Այդ օրերին Sputnik Արմենիայի գործընկերներիս հետ այնտեղ էի ու մի դրվագ եմ հիշում․ այն խորապես հուզեց ինձ, ու ես հասկացա, որ ինձ հետ աշխատողները հասուն մարդիկ են։ Տղաները մոտեցան Հադրութի զորամասերից մեկին։ Այստեղ արտասահմանցի լրագրողներ կային, որոնք PRESS գրությամբ վառ հակաբեկորային բաճկոններ ու սաղավարտներ էին հագել։ Նրանք հարցրեցին՝ ինչու մերոնք անհատական պաշտպանության միջոցներ չունեն։

«Ի՞նչ է նշանակում PRESS գրությունը։ Այն հասկացնում է հակառակորդին, որ ինձ չկրակի։ Դա նշանակում է, որ նա ուրիշ մեկին է թիրախավորելու։ Իսկ այդ ուրիշը մարդ չէ՞», - պատասխանեց մեր ռադիոլրագրող Կարեն Ավետիսյանը։

Զրուցակիցները սկսեցին խորհել տղաների ասածի շուրջ։ Երբ իմացա այդ մասին, հասկացա, որ իմ դաշտային էպոպեան ավարտվում է։ Այս ուղևորության ժամանակ կողքիս իսկական մասնագետներ ու անհատականություններ էին։ Հիշեք նրանց անունները՝ Կարեն Ավետիսյան, Դավիթ Գալստյան, Ասատուր Եսայանց և Երվանդ Հարությունյան։ ХХI դարում ղարաբաղյան հակամարտության տարեգրությունն արդեն նրանք են գրելու։

Լրահոս
0