ԵՐԵՎԱՆ, 2 ապրիլի –Sputnik. Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր այցելել է Եռաբլուր զինվորական պանթեոն, հարգանքի տուրք մատուցել 2016-ի ապրիլյան քառօրյա պատերազմի հերոսների հիշատակին: Տեղեկությունը հաղորդում է ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը:
![Նախագահ Սարգսյանը Եռաբլուր է այցելել հայրենիքի պաշտպանների հետ. լուսանկարներ Նախագահ Սարգսյանը Եռաբլուր է այցելել հայրենիքի պաշտպանների հետ. լուսանկարներ - Sputnik Արմենիա](https://cdn.am.sputniknews.ru/img/2259/73/22597333_0:0:1400:932_600x0_80_0_0_23e75d0dc2b277a2e532340ca672d14f.jpg)
հաղորդագրության մեջ նշվում է, որ նախագահին ուղեկցել են հայկական բանակի նախկին ժամկետային զինծառայողներ՝ Հանրապետության նախագահի աշխատակազմի աշխատակիցներ Գոռ Դարմանյանը և Լիպարիտ Մելքոնյանն, ինչպես նաև արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակից Արկադի Անդրեասյանը:
![Նախագահ Սարգսյանը Եռաբլուր է այցելել հայրենիքի պաշտպանների հետ. լուսանկարներ Նախագահ Սարգսյանը Եռաբլուր է այցելել հայրենիքի պաշտպանների հետ. լուսանկարներ - Sputnik Արմենիա](https://cdn.am.sputniknews.ru/img/2259/73/22597356_0:0:1400:933_600x0_80_0_0_12d4299752d5cc8e95af9dc78fc5a3bc.jpg)
Զինված ուժերում իրենց ծառայության ընթացքում նրանք աչքի են ընկել իրենց մարտական բարձր պատրաստականությամբ և նվիրվածությամբ, վիրավորվել մարտական գործողությունների ժամանակ: Նրանք աշխատանքի են ընդունվել «Հայրենիքի պաշտպան» նախաձեռնության շրջանակում, որի նպատակն է օժանդակել զինվորական ծառայության ընթացքում հաշմանդամություն ստացած զինծառայողներին, նրանց ապահովել աշխատանքով:
![Նախագահ Սարգսյանը Եռաբլուր է այցելել հայրենիքի պաշտպանների հետ. լուսանկարներ Նախագահ Սարգսյանը Եռաբլուր է այցելել հայրենիքի պաշտպանների հետ. լուսանկարներ - Sputnik Արմենիա](https://cdn.am.sputniknews.ru/img/2259/73/22597361_0:0:1400:1019_600x0_80_0_0_00fe812cac47c0ae8b0bc6ab21649749.jpg)
Նախագահ Սարգսյանը և նրան ուղեկցող հայրենիքի պաշտպանները ծաղիկներ են դրել 2016թ. ապրիլյան ռազմական գործողությունների ժամանակ իրենց կյանքը զոհաբերած հերոսների շիրիմներին և հարգանքի տուրք մատուցել նրանց հիշատակին։
![Նախագահ Սարգսյանը Եռաբլուր է այցելել հայրենիքի պաշտպանների հետ. լուսանկարներ Նախագահ Սարգսյանը Եռաբլուր է այցելել հայրենիքի պաշտպանների հետ. լուսանկարներ - Sputnik Արմենիա](https://cdn.am.sputniknews.ru/img/2259/73/22597345_0:0:1400:932_600x0_80_0_0_3fad00627134bafff5602b3858f50ba7.jpg)