Դերասան Լևոն Հարությունյանի խոսքով՝ ինչպես բոլորը, դերասանները ևս ապրում են սովորական կյանքով, սակայն իրենց աշխարընկալմամբ և կենսակերպով փոքր-ինչ տարբերվում են մյուսներից։
«Ասում են, որ մեր ազգն օրինապաշտ չի, սակայն կարծես թե լավ էլ սկսել ենք օրենք սիրել։ Նկարահանումների առաջարկներ եղել են, սակայն այդ գործընթացն էլ հիմա կանգնած է։ Գիտեք, լինել Երևանում ու կարոտել քաղաքը, շատ դաժան զգացողություն է։ Կարծում եմ՝ կարանտինից ու արտակարգ դրությունից հետո երևանցիներն այլ կերպ կվերաբերվեն մայրաքաղաքին»,– ասում է Հարությունյանը։
Դերասան Սեպուհ Ապիկյանի դիտարկմամբ`թեև հասկանալի պատճառով չունեն աշխատանքի լայն տիրույթ, սակայն հանգիստ են վերաբերվում ստեղծված իրավիճակին և խուճապի չեն մատնվում։
«Թեև կարող է ասածս աբսուրդ լինել, սակայն կարծում եմ այս կարանտինը մարդկանց դարձնում է ավելի բարի, մարդիկ այսուհետ կսկսեն իրար ավելի շատ հարգել ու սիրել` հասկանալով, որ կյանքը միայն հաճույքների համար չէ։ Միայն Աստծուց խնդրենք, որ այս ամենը հնարավորինս շուտ անցնի»,– նշում է Ապիկյանը։
Թոմ Հենքսն ու նրա կինը վարակվել են կորոնավիրուսով. դերասանն ասել է` որտեղ են վարակվել
Դերասանները համոզված են, որ փորձությունները մեզ դարձնում են ավելի ամուր և միակամ։ Այդուհանդերձ, նրանց մտահոգում է այն հանգամանքը, որ մարդկանց միջև անմիջական շփումից անցում է կատարվում մարդ–համակարգիչ տիրույթ, որտեղ կյանքը վիրտուալ է, ինչ–որ տեղ նաև արհեստական։