00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ԿԲ-ն վերանայել է տնտեսական աճի կանխատեսումը. կորոնավիրուսը 7 անգամ նվազեցրել է սպասումները

© Sputnik / Asatur YesayantsЗдание Центрального банка Армении
Здание Центрального банка Армении  - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Իրավիճակը փոխվում է օրեցօր, և Կենտրոնական բանկը գիտակցում է, որ իր հաշվետվության հրապարակման պահին արդեն ի հայտ են եկել նոր փաստեր, որոնք գլխավոր դրամատան կանխատեսումներում հաշվի չեն առնվել:

ԵՐԵՎԱՆ, 2 ապրիլի – Sputnik. ՀՀ Կենտրոնական բանկը վերանայել է այս տարվա ֆինանսատնտեսական կանխատեսումները: Պատճառը Հայաստանի և համաշխարհային տնտեսության վրա կորոնավիրուսի ունեցած հետևանքներն են։

Сотрудница супермаркета Yerevan City в ТЦ Mega Mall в маске - Sputnik Արմենիա
Որքանով կազդի արտակարգ դրությունը գների վրա. ԿԲ-ի պարզաբանումը

ԿԲ նոր կանխատեսումներով տնտեսական աճն այս տարեվերջին նախկինում կանխատեսվածից շուրջ 7 անգամ պակաս կլինի՝ կազմելով ոչ թե 5.3, ինչպես սպասվում էր, այլ ընդամնեը՝ 0.7 տոկոս:

Հետաքրքիրն այն է, որ կենտրոնական բանկի մասնագետները լավատես են ու հույս ունեն, որ կորոնավիրուսի ու դրա թողած տնտեսական հետևանքները հնարվոր կլինի հաղթահարել և արդեն 2021թ-ին  հայաստանյան տնտեսությունը ոչ միայն  կհաղթահարի ժամանակավոր անկումը, այլև կհասնի կանխատեսված 7.2 տոկոսանոց տնտեսական աճի ցուցանիշին:

Կորոնավիրուսի հետևանքով կտուժեն ոչ միայն տնտեսության գրեթե բոլոր ճյուղերը, այլև մասնավոր հատվածը, մասնավորապես՝ արտաքին տրանսֆերտներով ապրող հայաստանցիները:

Համաշխարհային տնտեսության, մասնավորապես՝ ԱՄՆ, ՌԴ և Եվրոպական երկրների տնտեսական իրավիճակն ուսումնասիրելով, ԿԲ հաշվետվության հեղինակները եկել են այն եզրահանգմանը, որ մասնավոր փոխանցումները կնվազեն 16-19 տոկոսով:

Կենտրոնական բանկը նախագահի մեկ թեկնածու ունի. նա «առաջին փուլն» անցել է

Ինչ վերաբերում է գնաճին , այն ներկա պահին ցածր մակարդակում է՝ ի հաշիվ ձվի, մսամթերքի և վառելիքի գների անկման:

«Գնաճն առաջիկա ամիսներին կպահպանվի ցածր մակարդակում՝ 2020թ-ի  վերջին կազմելով 1.9 տոկոս»,- կանխատեսում է ԿԲ-ը:

Այդուհանդերձ, ձվի և մսի ապրանքախմբերում շուկաներում տեղի ունեցած գնանկումը, մասնագետների համոզմամբ, ժամանակավոր բնույթ է կրում և արդեն հաջորդ եռամսյակում, ըստ նրանց՝ «գնաճը կվերականգնի առաջանցիկ տեմպը», ինչը թեև սոցիալական տեսանկյունից կարող է ավելացնել անապահով քաղաքացիների ծախսերը, բայց տնտեսության կայունացման համար կարևոր գործն է:

Отделение Сбербанка в Казани - Sputnik Արմենիա
Հայաստանի բանկերը սկսել են ավելի շատ ռուբլի գնել, բայց դեռ վաղ է գնահատականներ տալ․ ԿԲ

Ի դեպ, ԿԲ այս հաշվետվության համար հիմք է ծառայել 2020թ-ի մարտի 17-ի դրությամբ առկա իրավիճակը: Եվ հաշվերտվության հեղինակներն էլ են խոստովանում, որ « ներկայում թե՛ առողջապահական առումով, և թե՛ տնտեսական առումով աշխարհը գտնվում է հսկայական անորոշության մեջ, որի պարագայում ցանկացած կանխատեսում և նույնիսկ ընթացիկ իրավիճակի քանակական գնահատականը պայմանական է»։

«Իրավիճակը փոխվում է օրեցօր, և Կենտրոնական բանկը գիտակցում է, որ այս հաշվետվության հրապարակման պահին արդեն ի հայտ է եկել մեծ քանակությամբ նոր տեղեկություն, որը հաշվի չի առնվել հրապարակվող կանխատեսումներում»,- նշված է հաշվետվության մեջ:

Բանկերը վերանայել են պայմանները. հազարավոր վարկառուներ վարկային արձակուրդ են ստացել

Եվ, քանի որ իրավիճակը կարող է զարգանալ տարբեր սցենարներով, Կենտրոնական բանկը ևս աշխատում է այլընտրանքային սցենարների մշակման ուղղությամբ: ԿԲ-ն վստահեցնում է, որ պատրաստ է արձագանքել իրավիճակի ցանկացած զարգացմանը՝ գների կայունությունն ապահովելու նպատակով։

Լրահոս
0