ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը Facebook-ի իր էջում տեսանյութ է հրապարակել, որում շինարարական խմբերն ու բանվորները կառուցում եմ սպասասրահներ։ Սպասասրահները նախատեսված են իրենց ախտորոշմանը սպասող պացիենտների համար։
«10 օրում ստացանք այս 42 սպասասենյակ ունեցող մոդուլը իրենց ախտորոշմանը սպասող պացիենտների համար»,- տեսանյութին կից գրել է նախարարը։
Նախարարի հրապարակման տակ օգտատերերը բազմաթիվ գրառումներ են արել։
«Իզուր չի ասված՝ ուս ուսի տանք, սարեր շուռ կտանք։ Շնորհակալություն բոլորին», «Աստված իմ թող դատարկ մնան բոլոր պալատներն էլ: Առողջ լինենք բոլորս», «Շնորհակալ ենք ձեր սրտացավ ու հոգատար վերաբերմունքի համար, մեր գիշերուզօր անտրտունջ աշխատող նախարար։Եվ շնորհակալ ենք նաև մեր շինարար հայրենակիցներին։Աստված առաջ»,- գրել են նրանք։
Նրանք շարունակում են ժպտալ․ ովքե՞ր են կորոնավիրուսի դեմ պայքարող հայ բուժաշխատողները
Հիշեցնենք` Հայաստանում կորոնավիրուսով վարակված անձանց թիվն արդեն հասել է 663-ի`մեկ օրում ավելանալով 92-ով։ Վարակվածներից 33-ն առողջացել են, 5-ը` մահացել, փաստացի բուժում է ստանում 625 մարդ։
ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն այսօր հայտնել էր, որ վարակվածներից 5-ը ծայրահեղ ծանր վիճակում են, մեկը երիտասարդ է։