00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:36
23 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:07
53 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
7 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ընտրություններ Արցախում. նախնական տվյալները միայն սոցցանցերում են «պտտվում»

© Sputnik / Janna KrikorovaПарламентские и президентские выборы в Карабахе (1 апреля 2020).
Парламентские и президентские выборы в Карабахе (1 апреля 2020). - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Արցախի Հանրապետությունում երեկ կայացած նախագահական և խորհրդարանական ընտրությունների նախնական արդյունքների մասին պաշտոնական տեղեկություն դեռ չկա:

ԵՐԵՎԱՆ, 1 ապրիլի-Sputnik, Ժաննա Կիրկորովա. Ապրիլի 1-ի ժամը 10:00-ի դրությամբ Արցախում երեկ` մարտի 31–ին կայացած համապետական ընտրությունների նախնական  արդյունքների վերաբերյալ պաշտոնական տվյալներ դեռ չեն հրապարակվել:

Նման բան նախկինում երբեք չի եղել։ Նախորդ ընտրությունների ընթացքում մշտապես աշխատել է մամուլի կենտրոնը, որտեղից յուրաքանչյուր 2-3 ժամը մեկ տեղեկատվություն է ստացվել հաշվված քվեաթերթիկների մասին։

Մամուլի կենտրոնից սա մեկանաբանում են կորոնավիրուսի վտանգով, որով պայմանավորված լրագրողներ չեն հավաքվել, և տվյալները տեղադրվելու է ԿԸՀ կայքում: Կայքում վերջին տեղեկությունը, սակայն, հրապարակվել է մարտի 31-ին, ժամը 21.00-ին, որը  ներկայացրել է ընտրողների մասնակցության թիվը` 72, 7 տոկոս։

Արցախի նախագահի թեկնածուների մի մասն արդեն կատարել է իր պարտքը. ով հանուն ինչի է քվեարկել

Բայց ամբողջ գիշեր արցախցիներն ակտիվ էին սոցցանցերում, քվեարկության արդյունքների շուրջ վեճերը չէին հանդարտվում։ Բացի բազմաթիվ խախտումների մասին հրապարակումներից, ի հայտ են եկել նաև քվեարկության արդյունքների վերաբերյալ նախնական տվյալներ։ Նրանց խոսքով` սոցցանցում հրապարակված տվյալներն իրենց ուղարկում են վստահված անձինք հենց ընտրատեղամասերից։ Հավանաբար, այդ պատճառով տարբեր թեկնածուների կողմնակիցների կողմից հրապարակվող տվյալներն էապես տարբեր են։ Քաղաքագետ Հրաչյա Արզումանյանն, օրինակ, կարծում է, որ ընտրությունների 2–րդ փուլն անխուսափելի է, իսկ «Ազատ Հայրենիք» կուսակցության մամուլի քարտուղար Վահրամ Պողոսյանի թվերը խոսում են իրենց թեկնածուի օգտին։

ԿԸՀ լրատվական ծառայությունից նաև հայտնել են, որ օրվա ընթացքում բողոքներ են ստացվել խախտումների մասին, սակայն դրանց վերաբերյալ էլ պաշտոնական տվյալներ դեռևս չկան:

Հիշեցնենք` Արցախի Հանրապետության նախագահի պաշտոնի մրցապայքարում ընտրություններին մասնակցում է 14 թեկնածու, խորհրդարանական ընտրություններին մասնակցում են 12 քաղաքական ուժեր։

Լրահոս
0