ԵՐԵՎԱՆ, 1 ապրիլի- Sputnik. Կորոնավիրուսի դեմ պայքարի համար նոր ստեղծվող առողջապահական ենթահամակարգը բուժաշխատողների կարիք ունի: Տեղեկությունը Facebook սոցիալական ցանցի իր պաշտոնական էջում հաղորդում է Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը:
«Այդ համակարգը ոտքի կանգնեցնելու և ամբողջ թափով գործարկելու համար անհրաժեշտ են մինչև 55 տարեկան հետևյալ մասնագիտությամբ բուժաշխատողներ, որոնք կարճատև վերապատրաստում կանցնեն հատուկ կորոնավիրուսային հիվանդության բուժման սկզբունքների վերաբերյալ և կանցնեն աշխատանքի կորոնավիրուսի բուժմամբ զբաղվող ԲԿ-ներից որևէ մեկում»,- նշված է կենտրոնի հաղորդագրության մեջ։
Այսպիսով՝ Առողջապահության նախարարությանն անհրաժեշտ են ընդհանուր կամ թերապևտիկ պրոֆիլի բժիշկներ (այլ պրոֆիլի բժիշկներ նույնպես կարող են դիմել), լաբորատոր գործ մասնագիտությամբ բժիշկներ, ռեանիմատոլոգներ, բուժքույրեր, մայրապետներ:
Հետաքրքրված մասնագետները կարող են ինքնակենսագրականներն ուղարկել hr@moh.am էլ.հասցեով կամ զանգահարել 060808003 (ներքին 3101, 3102) կամ բջջային 091190875 հեռախոսահամարներով։
Հիշեցնենք Հայաստանում այս պահի դրությամբ կորնավիրուսով վարակվելու 571 դեպք է հաստատվել:
Երևանի մետրոպոլիտենը փակ է. 39 տարվա մեջ առաջին անգամ այն չի գործում