00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հաստատվեց` Արցախում նախագահական ընտրությունների երկրորդ փուլ կանցկացվի

© Sputnik / Janna KrikorovaПарламентские и президентские выборы в Карабахе (31 марта 2020).
Парламентские и президентские выборы в Карабахе (31 марта 2020). - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Արցախում նախագահական ընտրություններին մասնակցել է ընտրողների 73.5 տոկոսը, սակայն թեկնածուներից ոչ ոք չի հաղթահարել անցողիկ շեմը։

ԵՐԵՎԱՆ, 1 ապրիլի – Sputnik. Արցախի ԿԸՀ նախագահ Սրբուհի Արզումանյանն այսօր կայացած ասուլիսի ժամանակ հայտնեց, որ նախագահական ընտրությունների երկրորդ փուլ կանցկացվի, քանի որ թեկնածուներից ոչ ոք չի հաղթահարել 50 տոկոս +1 շեմը։

«Ընտրողների թիվը 104 348 էր, որից ընտրությանը մասնակցել են 76 728-ը, այսինքն` ընտրողների 73.5 տոկոսը։ Անվավեր է ճանաչվել 2625 քվեաթերթիկ` 3.5 տոկոսը»,–ասաց նա։

Արզումանյանի խոսքով` ըստ նախատեսված ժամանակացույցի՝ Արցախում նախագահական ընտրությունների երկրորդ փուլը կանցկացվի ապրիլի 14-ին:

Ինչ վերաբերում է յուրաքանչյուր թեկնածու ստացած ձայներին, ապա ըստ նախնական տվյալների` դրանք բաշխվել են հետևյալ կերպ.

Քրիստին Բալայանին կողմ են քվեարկել 202 ընտրող կամ ընտրողների 0.3 տոկոսը,

Վիտալի Բալասանյանը ստացել է 10 755 քվե կամ քվեների 14.7 տոկոսը,

Սերգեյ Ամիրյանը ստացել է 106 քվե (0.2 տոկոս),

Դավիթ Բաբայանին կողմ է քվեարկել  587 ընտրող (0.8 տոկոս),

Բելլա Լալայանը ստացել է 162 քվե (0.2 տոկոս),

Արայիկ Հարությունյանը ստացել է 36 076 ձայն (49.26 տոկոս),

Հայկ Խանումյանին ընտրել է 962 քաղաքացի (1.3 տոկոս),

Դավիթ Իշխանյանը ստացել է 1873 ձայն (2.56),

Վահան Բադասյանին ընտրել է 743 անձ (1 տոկոս),

Մասիս Մայիլյանին ընտրել է 19 360 մարդ (26.4 տոկոս),

Աշոտ Ղուլյանը ստացել է 1683 քվե (2.3 տոկոս),

Ռուսլան Իսրայելյանը ստացել է 368 քվե (0.5 տոկոս),

Աշոտ Դադայանի թեկնածությանը կողմ է քվեարկել 198 մարդ (0.3 տոկոս),

Մելսիկ Պողոսյանը ստացել է 141 քվե (0.2 տոկոս)։

Ընտրությունների երկրորդ փուլին կմասնակցեն Արայիկ Հարությունյանն ու Մասիս Մայիլյանը։

Հիշեցնենք` Արցախի Հանրապետությունում երեկ նախագահական և խորհրդարանական ընտրություններ անցկացվեցին։ Նախագահի պաշտոնի մրցապայքարում ընտրություններին մասնակցում էին 14 թեկնածու, խորհրդարանական ընտրություններին` 12 քաղաքական ուժեր։

Լրահոս
0