ԵՐԵՎԱՆ, 1 ապրիլի- Sputnik. ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարը Ֆելիքս Ցոլակյանը երեկվանից աշխատում է տնից։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նախարարի մամուլի խոսնակ Էդմոն Զարգարյանը հաստատեց տեղեկությունը։ 68-ամյա նախարարը ռիսկային խմբում է, ուստի որոշում է կայացվել աշխատել հեռավար ռեժիմով։
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ ԱԻՆ աշխատակիցներից մեկը վարակվել է կորոնավիրուսով, ավելի ուշ ևս մի վարակի դեպք է բացահայտվել։ Կան նաև մեկուսացվածներ։ Մեկուսացված է Արաբկիր ջոկատը։
Արտակարգ իրավիճակների նախարարությունն արտակարգ դրության այս օրերին աշխատում է գերծանրաբեռնված։ Մարտի 13-ից մինչ օրս բուժապահովման մեքենաները 21 երթ են իրականացրել՝ մեկուսացման վայրեր տեղափոխվելով կորոնավիրուսով վարակված քաղաքացիների հետ շփումներ ունեցած անձանց։
Երեկ էլ՝ մարտի 31-ին, ԱԻՆ ավտոբուսներով Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանից իրենց բնակավայրեր են տեղափոխվել այն քաղաքացիները, որոնք մեկուսացման մեջ էին: Կորոնավիրուսի ախտորոշման նրանց թեստերի պատասխանները բացասական են եղել։
Դուք այսինչ օրը շփվել եք այսինչի հետ. նա վարակակիր է, պետք է ինքնամեկուսանաք
Հիշեցնենք՝ նախարարի հրամանով կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակներում հանրապետության ողջ տարածքում ԱԻն աշխատակիցները վարակազերծման գործողություններ են կատարում՝ ախտահանելով հանրապետության ավտոկանգառները։
Յուրաքանչյուր հերթափոխից հետո ախտահանվում են նաև ՀՀ տարածքում գործող բոլոր հրշեջ-փրկարարական ջոկատների տարածքներն ու տեխնիկան: