00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:22
4 ր
Ուղիղ եթեր
09:26
32 ր
Ուղիղ եթեր
10:00
7 ր
Ուղիղ եթեր
10:10
49 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:18
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:45
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Կորոնավիրուսի լավ կողմերը, կամ հետո կսկսենք ապրել այս չարիքի առաջադրած կանոններով

© Photo : press office of Yerevan municipalityДезинфекция общественного транспорта (15 марта 2020). Еревaн
Дезинфекция общественного транспорта (15 марта 2020). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Sputnik Արմենիայի սյունակագիր Սերգեյ Բաբլումյանն անդրադարձել է կորոնավիրուսի դեռ չերևացող դրական կողմին ու դրա թելադրած նոր կանոններին։

Խորհրդային Միության համաճարակների դեմ պայքարի ժամանակագրությունից

Մոսկվա–Փարիզ չվերթն իրականացնող օդանավը հետ կանչվեց կես ճանապարհից և վայրէջք կատարեց Շերեմետևոյում. ինքնաթիռում սև  ծաղիկ վարակով հիվանդ մարդու հետ շփում ունեցած ուղևոր կար։

Մոսկվայի բուհերից մեկի դասախոսը շփում էր ունեցել խոլերայով հիվանդ մարդու հետ. կարանտին ուղարկեցին ամբողջ կուրսին։

Ինչո՞վ է հատկանշական մեր ժամանակների կորոնավիրուսը։ Նիդեռլանդներում փակեցին բոլոր սեքս–հաստատությունները, մարմնավաճառները (շուրջ 25000 մարդ) առանց եկամուտ մնացին։ Քրաուդֆանդինգ կազմակերպվեց, օրվա վերջում մոտ 5 հազար եվրո էր հավաքվել։

Дезинфекция общественного транспорта (14 марта 2020). Еревaн - Sputnik Արմենիա
Մոսկվան այդպիսի բան չէր տեսել, կամ ինչպես 60 տարի առաջ 4 օրում կանխեցին համաճարակը

Տեխաս։ Ջոն Ուիլյամ Համելը մահապատժի է դատապարտվել 3 մարդու սպանելու համար։ Դատավճռի իրականացումը հետաձգվել է. մահապատժի ժամանակ փոքր տարածքում շատ մարդ է հավաքվում, իսկ համաճարակի դեպքում դա անթույլատրելի է։

Մինչդեռ ամեն ինչ այդքան էլ մռայլ չէ։ Չէ՞ որ այն, ինչի մասին մենք չգիտենք, պարտադիր չէ, որ գոյություն չունենա, գոյություն ունի, պարզապես մենք տեղյակ չենք։ Կամ քիչ գիտենք։ Կամ որ ավելի վատ է, ուզում ենք միայն վատը իմանալ։ Իրականում լավ կողմերն ավելի շատ են։

Ինչպես վարվեցին աշխարհի ամենահեղինակավոր և թանկ (տարեկան ուսման վարձը կազմում է 42 հազար ֆունտ ստեռլինգ) Իթըն  քոլեջի ղեկավարները։ Կորոնավիրուսը ստիպեց վերանայել այս ուսումնական հաստատության ընդունելության կանոնները, և այժմ այնտեղ ունևոր ընտանիքների երեխաների հետ մեկտեղ սովորում են նաև չապահոված ծնողների` վարորդների, բուժքույրերի, ոստիկանների,  երեխաները։

Այնպես արեցին, որ համավարակի բռնկման հետ ծնողները կարողանան լիարժեք կենտրոնանալ իրենց աշխատանքային պարտականությունների կատարման վրա և չմտահոգվեն երեխաների մասին։ Այս նորամուծությունը կպահպանվի համավարակի, զատկի շրջանում տրվող արձակուրդների և ամառային արձակուրդների ընթացքում, Բրիտանիայի բոլոր դպրոցներն էլ անվճար հասանելիություն են ստացել Իթընի առցանց դասընթացներին։

Աշխարհի լավագույն ֆուտբոլիստներից մեկը` բրազիլացի Ռոնալդուն, իր հյուրանոցները հիվանդանոց է դարձրել։

Կորոնավիրուսն ու աշխարհը. G20-ի երկրներից որ երկուսի ձեռքում է փրկության բանալին

Միլիարդատեր Առնո Բեռնարը (Ֆրանսիա) պարֆյումերային իր գործարանները վերապրոֆիլավորում է և դարձնում անվճար տրվող հակասեպտիկների արտադրության գործարան։

Եվս մեկ լուսավոր բան։ Մոսկվայի առաջատար ռեստորաններից մեկի շեֆ–խոհարար Գեորգի Թրոյանն անձամբ է պատվերներն առաքում. նրան ոչ ոք չի ստիպել, ինքն է այդպես որոշել։

Figaro թերթը, հղում անելով Ֆրանսիայի գլխավոր շտաբին, փոխանցում է, որ Կորոնավիրուսի տարածման պատճառով Ֆրանսիան իր զորքերը դուրս է բերում  Իրաքից։

Астероид - Sputnik Արմենիա
Տագնապի պահին մարդկությունը չպետք է մոռանա այլ վտանգների մասին

«Տոտենհեմ» անգլիական ֆուտբոլային ակումբի մարզիչ Ժոզե Մոուրինյուն մեկ օր որպես կամավոր աշխատել է բարեգործական ընկերությունում` առաջին անհրաժեշտության ապրանքներ հասցնելով կորոնավիրուսի պատճառով կարանտինի մեջ գտնվող ծեր մարդկանց։

Հունաստանում կորոնավիրուսով վարակված կինն առողջ երեխա է լույս աշխարհ բերել. մայրիկը հաղթել է համաճարակին։

Գոնե ինչ-որ կերպ օգնելու համար այն մարդկանց, որոնց պարտքերն աճում են իրենց՝ տնից դուրս չգալու պատճառով, ՌԴ պետդուման որոշել է կարանտինի ժամանակահատվածում չեղարկել կոմունալ վճարումները։

Նախնական եզրահանգումներ։ Առաջին` կարևորը զուգարանի թուղթն ու մակարոնեղենը չեն։ Երկրորդ, որը պակաս կարևոր չէ, քան առաջինը. բոլորովին պարտադիր չէ, որ դժվարություններն ու անհաջողությունները չարություն և զայրույթ ծնեն: Պարզվում է, որ համավարակը հանրությանը նաև օգուտ կարող է տալ։

Կորոնավիրուսային կրքերը վաղ թե ուշ կհանդարտվեն, սակայն կսկսենք ապրել այլ կանոններով, կանոններ, որոնք առաջարկել է այս չարիքը։ Դրանք, ի դեպ, այդքան էլ վատը չեն։

MERCI Էյֆելյան աշտարակի վրա. Փարիզում երախտապարտ են կորոնավիրուսի դեմ պայքարող բժիշկներին

Ինչպես պնդում են ֆուտուրոլոգները` ավելի արագ տեմպերով կսկսի զարգանալ թվայնացումը, մեր առօրյա կյանքում նոր զբաղվածություն կհայտնվի` տանը նստած մարդիկ կսկսեն վաճառել իրենց մասնագիտական ունակությունները։ Ամենից շատ սա վերաբերում է դիզայներներին, ծրագրավորողներին, թարգմանիչներին, լրագրողներին և ստեղծագործական ոլորտի այլ աշխատակիցներին, բայց ոչ միայն։

Ենթադրվում է, որ այն մարդկանց քանակը, որոնք աշխատում են հաստիքային ցուցակով, գնալով կպակասի, իսկ ինքնազբաղվածները կշատանան։

Технолог ядерной медицины Майкл Гомес беседует с пациентом перед позитронно-эмиссионной томографией (15 июня 2007). Кингстон - Sputnik Արմենիա
Իսկական հեղաշրջում բժշկության ոլորտում. ինչպես հայ պրոֆեսորի գյուտը փոխեց աշխարհը

Ծերերը, որոնց թիվը շատ–շատ է, կդադարեն մտածել (արդեն են դադարում), որ համակարգիչները ստեղծված են միայն երեխաների և թոռների համար և կսովորեն օն լայն գնումներ կատարել։

Բոլոր(ոչ միայն ծերերը) նրանք, ովքեր էլեկտրոնային ծառայություններից օգտվելու հմտություններ ձեռք բերելը հետաձգում էին, ձեռք են բերում արդեն այսօր։

Իսկ հետո՞։ Հետո լիարժեք տնտեսական վերելքի հույս աշխարհը կարող է ունենալ 1.5 տարի անց։  Իսկ այս մեկ տարին մենք  կապրենք ռեցեսիայի պայմաններում: Այսպես է կարծում «Տեխնոլոգիական առաջընթաց և ապագայի տնտեսություն» նախագծի համակարգող, ֆուտուրոլոգ Կիրիլ Իգնատևը։ Իսկ հաջորդ տարի մենք միայն կհասցնենք եղածից թեթև շունչ քաշել։

Մեր կողմից ասենք՝ եթե Հայաստանը կարողանա լիաթոք շունչ քաշել, ավելի լավ։

Լրահոս
0