00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ի՞նչ արդյունք կտա Շվեդիայի համաճարակային էքսպերիմենտը

© Sputnik / Рамиль Ситдиков / Անցնել մեդիապահոցМолодой человек в защитной маске в аэропорту Внуково
Молодой человек в защитной маске в аэропорту Внуково - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Եկեք անկեղծ լինենք։ Անսովոր իրավիճակ է՝ դատարկ փողոցներ, փակված սրճարաններ ու դպրոցներ, տեղաշարժվելու սահմանափակումներ, և նույնն է իրավիճակը Եվրոպայի գրեթե բոլոր երկրներում։
Ինչ կտա արդյունք Շվեդիայի համաճարակային էկսպերիմենտը

Ասում եմ՝ գրեթե, որովհետև կա Եվրոպայում մի պետություն, որտեղ իրավիճակը խիստ տարբեր է և որն այս տագնապալի օրերին ապրում է այնպես, կարծես ոչինչ էլ չի կատարվել ու չի կատարվում։ Այդ պետությունը Շվեդիան է։ 

Акция протеста фермеров у Дома правительства (20 января 2020). Еревaн - Sputnik Արմենիա
Դավադրությունների տեսություն, կամ ինչ են իշխանությունները թաքցնում ժողովրդից

Շվեդները սիրում են տարբերվել։ Բավական է ասել, որ թեև վաղուց արդեն Եվրամիության անդամ են, բայց մինչև հիմա պահպանել են իրենց ազգային տարադրամը՝ կրոնան։ Այդ երկիրը օգտակար հանածոների առանձնապես մեծ պաշարներ չունի, սակայն շվեդական արտադրանքը հայտնի է ողջ աշխարհում։ Հիշենք թեկուզ միայն Էրիկսոնը, Վոլվոն, Էլեկտրոլյուքսը, Ինեան և այլն։ Այս ընկերությունների թողարկածն արտահանվում է տասնյալ երկրներ։ Իսկ Շվեդիան գիտե՞ք ինչ է ներմուծում։ Աղբ, սովորական աղբ։ Այո՛, այո՛: Շվեդները ոչ միայն իրենց աղբի 99 տոկոսն են վերամշակում, այլև աղբ են ներմուծում հարևան Նորվեգիայից և Ֆինլանդիայից։ Վերամշակում են, վառելիք են ստանում և վաճառում։

Եվ պատմության ընթացքում էլ Շվեդիայում անսովոր բաներ են տեղի ունեցել։ Մանավանդ թագավորների հետ կապված։ Օրինակ՝ 15-րդ դարում Էրիկ անունով մի թագավոր ունեին, որը շատ էր սիրում ուխտագնացություներ կատարել։ Մի անգամ գնաց Երուսաղեմ և վերադարձավ միայն 30 տարի հետո։ Շվեդներն էլ ըմբոստացան ու գահընկեց արեցին նրան։ Եվ իսկապես՝ ո՞ւմ է պետք մի ղեկավար, որը տասնամյակներ շարունակ սեփական երկրից բացակայում է։ 

Արդյո՞ք այլմոլորակայինները կուտեն մեզ

Բայց թագավորների հետ կապված երևի թե ամենահետաքրքիր պատմությունը տեղի է ունեցել 19-րդ դարի սկզբներին։ Շվեդները մնացել էին առանց թագավորի այն պարզ պատճառով, որ թագաժառանգ չկար։ Եվ ոչ կոնվենցիոնալ որոշում կայացրին՝ թագավոր բերել դրսից։

Այն ժամանակ Նապոլեոնի բանակում էր ծառայում մարշալ Ժան Բերնադոտը։ Հայտնի էր նրանով, որ շատ սիրալիր վերաբերմունք էր ցուցաբերում շվեդ գերիների նկատմամբ։

Եվ Շվեդիայի ազնվական վերնախավը դիմեց մարշալին. «Քանզի այդքան լավ ես վարվում մեզ հետ, արի և թագավորիր Շվեդիայում»։

Մարշալը դիմեց Նապոլեոնին. «Կարելի՞ է»։

Նապոլեոնը դեմ չէր։ Բայց ասում են՝ նրանց միջև այսպիսի խոսակցություն է տեղի ունեցել։

Նապոլեոնն ասել է. «Բարով կառավարես Շվեդիայում, բայց հանկարծ Ֆրանսիայի դեմ չպատերազմես»։

Մարշալն էլ պատասխանել է. «Եթե հանուն Շվեդիայի փրկության անհրաժեշտ լինի կռվել Ֆրանսիայի դեմ՝ կկռվեմ»։

Անկեղծ մարդ էր։

Բայց դառնանք մեր օրերին։ Վերջին տվյալներով՝ այսպես ասած վիրուսային վիճակագրությունը 10 միլիոնանոց Շվեդիայում սա է՝ 3,5 հազար վարակված և 105 մահացած։ Եվ այս պայմաններում խիստ սահմանափակումներ գրեթե չկան։ Մանկապարտեզները և դպրոցներն աշխատում են, միայն բուհերի ուսանողները դասի չեն գնում, սրճարաններն ու ռեստորանները բաց են, զբոսայգիներում էլ լիքը մարդ կա՝ շվեդներն ըմբոշխնում են արևային եղանակը։

Ճիշտ է՝ մետրոյի ուղևորների թիվը կրճատվել է երկու անգամ, բայց ոչ այն պատճառով, որ ինչ-որ սահմանափակումներ են մտցվել։ Պարզապես ոմանք իրենք են գերադասում տանը մնալ։

Գրախանութներից ամենից հաճախ գողանում են Աստվածաշունչը, որում գրված է՝ մի գողացիր

Прилетающих на Итуруп самолетом остров всегда встречает ясной погодой и живописными видами из иллюминатора. А все от того, что в туман и низкую облачность самолеты на остров не вылетают. - Sputnik Արմենիա
Տվեք ինձ հինգ միլիոն դոլար, և ես կգտնեմ կործանված ինքնաթիռը

Այս ամենի հիմքում ընկած է իշխանությունների այն մոտեցումը, որը կարող է շատ զարմանալի թվալ։ Այդ դիրքորոշումը Շվեդիայի գլխավոր էպիդեմիոլոգ Անդերս Տեգնելը այսպես է ներկայացրել՝ երկրի բնակչության մեծ մասը պետք է վարակվի, առողջանա և արդյունքում շվեդները ձեռք կբերեն, այսպես ասած, հավաքական իմունիտետ այս հիվանդության նկատմամբ։ Մեկուսացված պիտի լինեն միայն ռիսկային խմբերի անդամները, այսինքն՝ տարեցները։ Մնացածը վախենալու բան չունեն։ 

Այս մոտեցումը շատերի մոտ տարակուսանք է առաջացնում։ Ոմանք ասում են՝ այսինքն մնացած երկրներում իշխանությունները հիմարությո՞ւն են անում, երբ ամեն ինչ սահմանափակում են և մեկուսացնում են մարդկանց, միայն շվեդնե՞րն են խելոք։

Ճիշտ է, Շվեդիայի իշխանությունները չեն բացառում, որ առաջիկայում կարող են դիմել հարևան Դանիայի օրինակին և փակել ամեն ինչ, բայց առայժմ, այսպես ասած, շվեդական էքսպերիմենտը շարունակվում է։ Թե ինչ արդյունքներ կտա, ինչպես ասում են՝ կապրենք, կտեսնենք։

«Սիգարը օգնում է իմ գրպանին, երաժշտությունը՝ հոգուս». տանգոյի ոգին խորապես զգացող հայը

Լրահոս
0