00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Աղասի Թավադյան
Աշխատաժամանակի կրճատումը նախընտրական պոպուլիզմ է. Աղասի Թավադյան
09:06
4 ր
Հարություն Իսահակյան
Ինքնագլորով երթևեկելու կանոնները խախտողները կտուգանվեն. Հարություն Իսահակյան
09:11
8 ր
Ժաննա Վարդանյան
WhatsApp-ը և Google Play-ն արգելքից հանելու պատճառը Իրանում ներքին դժգոհությունը մեղմելն է. Ժաննա Վարդանյան
09:19
6 ր
Ուղիղ եթեր
09:26
5 ր
Ուղիղ եթեր
09:32
28 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Հայկ Մամիջանյան
Փաշինյանը նախկին նախագահներին հրավիրում է բանավեճի, որ ապացուցի՝ մածունը սև է․ Հայկ Մամիջանյան
17:09
7 ր
Հայկ Մամիջանյան
«Կարծես բռնաբարողը զոհին «Կամասուտրա» նվիրի»․ Մամիջանյանը՝ Փաշինյանին Էրդողանի գիրքը նվիրելու մասին
17:16
1 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:06
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Նիկոլ Փաշինյան
Նիկոլ Փաշինյանն ամփոփել է ԵԱՏՄ-ում Հայաստանի նախագահության արդյունքները
19:06
2 ր
ԵԱՀԿ գագաթնաժողովում Փաշինյանն ու Լուկաշենկոն խայթել են միմյանց
ԵԱՀԿ գագաթնաժողովում Փաշինյանն ու Լուկաշենկոն խայթել են միմյանց
19:09
2 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:19
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:38
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ոճաբանները մերժում են. մինչև կարանտինն ավարտվի, կանայք անխնամ և կրծած եղունգներով կլինեն

© Sputnik / Aram NersesyanЗавивка волос в салоне красоты
Завивка волос в салоне красоты - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Արտակարգ դրություն է, բայց կյանքը շարունակվում է։ Կանայք ուզում են գեղեցիկ և խնամված լինել անգամ պատմության ամենաճգնաժամային պահերին։ Արդյո՞ք գեղեցկության սրահներն անցել են հեռավար աշխատանքի և ինչպես են նրանք տնից աշխատում՝ պարզել է Sputnik Արմենիայի թղթակիցը։

Լաուրա Սարգսյան, Sputnik Արմենիա

Եթե դուք ուզում եք հարդարել ձեր մազերը, գեղեցիկ մատնահարդարում կամ գրագետ դիմահարդարում անել, ապա ո՛չ այսօր, ո՛չ վաղը, ո՛չ էլ մոտակա օրերին դա անել չի ստացվի։ Գեղեցկության սրահները փակ են, իսկ հրաշքներ գործող ու մեզ գեղեցկացնող մասնագետները «ընդհատակ են անցել»։

Եվ այս ամենի մեղավորը նոր տիպի կորոնավիրուսն է, դրա հետևանքով հայտարարված արտակարգ դրությունը և երկրում մինչև մարտի 31-ը հաստատված սահմանափակումները։ Ժամանակավոր արգելքները վերաբերում են նաև գեղեցկության սրահներին։

Стулья закрытого летнего кафе у площади Свободы - Sputnik Արմենիա
Ռեստորատորները հուսահատվել են․ ի՞նչ պետք է անի իշխանությունը ոլորտը փրկելու համար

Արդյունքում կանանց միամսյակը Հայաստանի բնակչության գեղեցիկ կեսն անցկացնում է ոչ միայն առանց ծաղկեփնջերի, այլև առանց ոճաբանների գոնե նվազագույն ծառայությունների։

Ոչ միայն գեղեցկության սրահ գնալն է անհնար, այլ նաև մասնագետին տուն հրավիրելը կամ նրա տուն գնալը։ Այս իրավիճակում շահում են նրանք, ում քույրը, ընկերուհին կամ բարեկամուհին այս ոլորտի մասնագետ են։ Տիրող տրամադրությունը հասկանալու համար մենք զրուցեցինք ոլորտի մի շարք ներկայացուցիչների հետ։ 

Ոճաբան Լիլիթը Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում ասում է, որ ինչ հաստատվել է արտակարգ դրության խստացված կարգը, ինքը հաճախորդներ չի ընդունում և նրանց մոտ չի գնում։

«Եթե դուրս գամ, և ոստիկանն ինձ կանգնեցնի, ի՞նչ եմ նրան ասելու կամ ի՞նչ եմ գրելու ձևաթղթի մեջ։ Որ գնում եմ Սիրուշին կամ Հրուշին մանիկյուր կամ վարսահարդարում անելո՞ւ»,–ասում է նա` բոլորին կրկին հշեցնելով, որ այս օրերին միայն կենսական անհրաժեշտության դեպքում մարդիկ պետք է տնից դուրս գան։

Հիվանդությունների վերահսկման կենտրոնի 14 աշխատակիցների մոտ կորոնավիրուս է հաստատվել

Նրա խոսքով՝ հաճախորդներն իրեն շատ են զանգում, չէ՞ որ արտակարգ դրությամբ կյանքը չի ավարտվում, շարունակում են երեխաներ ծնվել կամ պարզապես առօրյայից հոգնած կանայք ուզում են փոխել իրենց տեսքը։ Բայց նա խստիվ որոշել է հետևել օրենքի տառին և ոչ ոքի չընդունել, անգամ հարևաններին։

Ապրիլի 1-ին անհամբերությամբ է սպասում նաև մայրաքաղաքի ճանաչված սրահներից մեկի տնօրինությունը։ Տնօրենի՝ Անահիտի (անունը փոխված է) խոսքով՝ արտակարգ դրության խստացումից առաջ հաճախորդներ ընդունում էին՝ ռիսկի դիմելով։

«Օրը երեք անգամ մեր մաքրուհին մաքրում էր դռան բռնակները, սենյակներն օդափոխում էինք, հաճախորդներին սպասարկում էինք դիմակներով և պահանջում էինք, որ նրանք ևս դիմակով լինեն։ Հիմա աշխատելն անիրական է, սպասում ենք ապրիլի 1-ին»,-ասում է նա։

Женщина в маске у цветочного магазина в Ереване - Sputnik Արմենիա
Ծաղիկները կորոնավիրուսին չեն սպասում․ ի՞նչ վիճակում են ծաղկավաճառներն ու ջերմոցատերերը

Կնոջ խոսքով՝ այդ ամսաթվի համար արդեն տարբեր պրոցեդուրաների՝ մատնահարդարումից մինչև մազահեռացում, մոտ 10 գրանցում ունի։ «Մինչև արտակարգ դրությունն ավարտվի, բոլոր կանայք անխնամ, մազոտ ու կրծած եղունգներով կլինեն»,-կատակում է նա։

Իր գեղեցկության սրահը մեկ շաբաթով փակել է ևս մի սեփականատեր՝ Սիրանը։ Նա նույնպես հույս ունի բացել այն չորեքշաբթի, ապրիլի 1-ին։ Սիրանը չի սիրում հաճախորդի տուն գնալ կամ, առավել ևս` հաճախորդին իր տուն կանչել։ Հատկապես այս շրջանում նա անընդունելի է համարում հանուն փողի վտանգի ենթարկել իր ու մտերիմների կյանքը։  

«Ես ի՞նչ իմանամ՝ այդ հաճախորդը վարակակիր է, թե չէ, կամ հաճախորդն ինքը ի՞նչ իմանա։ Բացառություն եմ անում միայն հարազատների համար»,-ասաց նա և ավելացրեց, որ փետրվարի վերջից մինչև հիմա երեք մաքրուհի է փոխել, որովհետ նրանք բավականաչափ ու անհրաժեշտ մանրամասնությամբ չէին ախտահանում դռան բռնակները և սրահի մյուս մետաղական առարկաները։

Արևը երկար տարիներ մատնահարդար է աշխատում և ինչ-որ չափով անգամ «ուրախ» է ստեղծված իրավիճակի համար։ Վերջին յոթ տարում առաջին անգամ նա վերջապես առիթ ունի հանգստանալու։

Հայաստանի օդային երթևեկության կարգավարները կշարունակեն մնալ ինքնամեկուսացման մեջ

Կինը խոստովանում է, որ անընդհատ եկամտի հետևից վազելով՝ ժամանակ չի գտել հանգստի համար։ Ուստի հիմա իրավիճակն ինքն է կարգադրում հանգիստ պառկել բազմոցին և բոլոր հաճախորդներին ասել`ոչ։ Նախքան արտակարգ դրության խստացումն ինքնուրույն խստացումներ էր սահմանել այցելուների համար. ինքը սպասարկում էր միայն դիմակով և միայն դիմակ կրող հաճախորդներին։ 

«Անգամ բախիլներ էի գնել այցելուների համար։ Որոշ հաճախորդներ նեղացան, մռթմռթացին, որ վարակիչ չեն, կամ որ խեղդվում են դիմակով։ Ոմանք անգամ ջնջեցին իմ հեռախոսահամարը՝ ինձ անդաստիարակ անվանելով և հրաժարվեցին իմ ծառայություններից դրա պատճառով»,-խոստովանում է մատնահարդարը։

Дама легкого поведения - Sputnik Արմենիա
Մարմնավաճառները Հայաստանում վարակից չեն վախենում… դեռ չեն վախենում

Արևի խոսքով՝ ինչպես հաճախորդներն են մանրէազերծած սարքավորումներ պահանջում, այնպես էլ ինքը կարող է խնդրել հետևել անվտանգության կանոններին։

Նմանատիպ իրավիճակում է նաև մատնահարդարման (շելաքի) մասնագետ Անուշիկը։ Եթե նախկինում հնարավոր էր գրանցվել նրա մոտ գնալու կամ նրան տուն կանչելու համար, ապա հիմա երկրում տիրող իրավիճակը փոխել է նաև նրա աշխատանքային ռեժիմը։

«Անպայման դիմակով էի աշխատում և հաճախորդներին էլ խնդրում էի դիմակով գալ։ Ախտահանում էի սարքավորումներն ու թե՛ իմ, թ՛ե հաճախորդի ձեռքերը»,-խոստովանում է Անուշիկը։

Սիրելի կանայք, դուք դեռ ժամանակ կունենաք ձեր ոճը կամ վարսահարդարումը փոխելու, էլ ավելի գեղեցկանալու։ Հիմա ավելի խելամիտ կլինի  մնալ տանը և վտանգի չենթարկել ո՛չ ձեզ, ո՛չ այլոց։ Պետք է օգնել բժիշկներին հաղթահարել ստեղծված իրավիճակը, նրանք նույնպես շատ են ցանկանում վերադառնալ տուն` իրենց սիրելիների մոտ։

Նշենք, որ Հայաստանում արտակարգ դրությունը գործում է մարտի 16-ից մինչև ապրիլի 14-ը։ Մարտի 24–ից 31–ը կորոնավիրուսի տարածումը կանխելու համար Հայաստանում սահմանափակումներ մտցվեցին։ Մարդիկ տնից կարող են դուրս գալ միայն խիստ անհրաժեշտության դեպքում։

Լրահոս
0