ԵՐԵՎԱՆ, 29 մարտ – Sputnik․ Հայաստանում Ռուսաստանի դեսպանատունը հայտնում է, որ Հայաստանից ցամաքային ճանապարհով հայրենիք վերադարձող ռուսաստանցիներին Վրաստանը թույլ չի տվել անցնել իր տարածքով։
Դիվանագիտական ներկայացուցչությունն արտակարգ դրության պատճառով Հայաստանում մնացած ռուսաստանցիներին խորհուրդ է տալիս օգտվել այս պահին գործող միակ հնարավորությունից՝ ավիահաղորդակցությունից։
Ավելի վաղ` մարտի 24-ին, Հայաստանից Վրաստանի տարածքով դուրս էր եկել ռուսաստանցիների առաջին խումբը՝ թվով 24 մարդ։ ՌԴ-ում որոշում է ընդունվել մարտի 30-ից սկսած սահմանափակել անցուդարձը Ռուսաստանի ավտոմոբիլային, երկաթուղային, հետիոտնային, գետային և խառը սահմանային անցակետերով, ինչպես նաև ռուս-բելառուսական սահմանի ցամաքային հատվածով։ Սահմանափակումները չեն վերաբերի միջազգային հաղորդակցության բեռնատար մեքենաների վարորդներին։
ԱՄՆ–ում սովորող 12 հայ ուսանող Հայաստան վերադառնալու ցանկություն են հայտնել
Նշենք, որ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը մարտի 11-ին նոր COVID-19 կորոնավիրուսային վարակի բռնկումը հայտարարել է համավարակ։