00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
8 ր
Ուղիղ եթեր
09:34
26 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
37 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
8 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Տեղաշարժման թերթիկը կարելի է նաև էլեկտրոնային տարբերակով լրացնել. Ավինյան

© Sputnik / Asatur YesayantsВице-премьер Тигран Авинян на пресс-конференции во время открытия WCIT 2019 (7 октября 2019). Ереван
Вице-премьер Тигран Авинян на пресс-конференции во время открытия WCIT 2019 (7 октября 2019). Ереван - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ստուգման նպատակով մոտեցած ոստիկանը հենց փաստաթղթից կստանա անհրաժեշտ տեղեկատվությունը: Ավինյանը զգուշացրել է, որ ստեղծելուց հետո այն հնարավոր չի լինի խմբագրել։

ԵՐԵՎԱՆ, 28 մարտի- Sputnik. Տեղաշարժման թերթիկը կարելի է լրացնել նաև էլեկտրոնային տարբերակով։ Դա անելու համար պետք է անցնել հետևյալ հղումով՝ https://ac19.am/app/mobility։ ՀՀ փոխվարչապետ, արտակարգ դրության պարետ Տիգրան Ավինյանը Facebook-ի իր պաշտոնական էջում տեղեկացրել է, որ այս հղումով տվյալները լրացնելուց հետո կգեներացվի հատուկ էլեկտրոնային փաստաթուղթ։

Ստուգման նպատակով մոտեցած ոստիկանը հենց այդ փաստաթղթից կստանա անհրաժեշտ տեղեկատվությունը: Ավինյանը զգուշացրել է, որ ստեղծելուց հետո այն հնարավոր չի լինի խմբագրել։

«Բացի AC19.am կայքի ստեղծած հնարավորությունից՝ կարող եք օգտվել նաև մեր ՏՏ ընկերությունների կողմից ստեղծված էլեկտրոնային հավելվածներից, եթե դրանք համապատասխանում են անձանց տեղաշարժի սահմանափակումների վերաբերյալ որոշմանը»,- նշել է փոխվարչապետը:

Նա նաև տեղեկացրել է, որ անմիջական շփումների բացառման և վարակի կանխարգելման նպատակով ոստիկանությանը որոշակի ցուցումներ են տրվել։ Մասնավորապես, քաղաքացիների տեղաշարժման թերթիկը և անձնագիրը կամ նույնականացման քարտը ստուգելիս ոստիկանության ծառայողները չպետք է վերցնեն փաստաթղթերը, այլ պետք է խնդրեն, որ քաղաքացիներն իրենք ցույց տան դրանք:

Հիշեցնենք` Հայաստանում, ինչպես մի շարք այլ երկրներում, կորոնավիրուսի տարածման դեմ պայքարի համար արտակարգ դրության ռեժիմ է հայտարարվել։ Արտակարգ դրության ռեժիմը կտևի մեկ ամիս` մարտի 16–ից ապրիլի 14-ը։

Սահմանափակվել է երկիր մուտքն ու ելքը, Երևանում և մյուս քաղաքներում ագելվել են հանրային միջոցառումները, սեփականատերերի նախաձեռնությամբ փակվել են մի շարք ռեստորաններ, սրճարաններ և խանութներ (բացի պարենայինից)։ Փակ են նաև ուսումնական և մշակութային հաստատությունները։

Արտակարգ դրության ռեժիմը խստացվել է մարտի 25-ից. տնից կարելի է դուրս գալ միայն անձը հաստատող փաստաթղթով, լրացրած ձևաթղթով, խիստ անհրաժեշտության դեպքում։

Այսօրվա դրությամբ Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը 372 է։

Կորոնավիրուսը դեռ կանգ չի առնում. Հայաստանում արդեն վարակի 372 դեպք է գրանցվել

Լրահոս
0