00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Գրիգոր Բալասանյան
Արցախի հարցը նուրբ է և պիմիտիվ մակարդակում քննարկել չի կարելի. Գրիգոր Բալասանյան
17:06
3 ր
Հասմիկ Խաչատրյան
Բախտագուշակ Վարսիկի հարսի գործով ՄԻԵԴ-ը նախադեպային որոշում է կայացրել
17:14
1 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:04
7 ր
Աբովյան time
On air
18:12
41 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Պարետը 6 ժամով արգելել է մի քանի սուպերմարկետների մասնաճյուղերի գործունեությունը

© Sputnik / Andranik GhazaryanДевушка в защитной маске у супермаркета
Девушка в защитной маске у супермаркета - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Երևանի մի շարք սուպերմարկետներում խախտումներ են արձանագրվել. աշխատակիցներից շատերն առանց դիմակների են եղել։

ԵՐԵՎԱՆ, 28 մարտի- Sputnik. ՀՀ մի շարք սուպերմարկետներում սանիտարահամաճարակային կանոնների խախտումներ են արձանագրվել։ Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնի տեղեկացմամբ՝ հաճախորդների հետ անմիջական շփում ունեցող աշխատակիցներից շատերը չեն կրել դիմակներ, առկա չեն եղել օգտագործված դիմակները նետելու համար փակվող աղբամաններ (դրանք նետված են եղել բաց աղբամանում), չեն եղել նաև աշխատողների ջերմության չափման նշումներով գրանցամատյան եւ ջերմաչափ։

Խախտվել են պարետի ցուցումով հաստատված ուղեցույցի այլ կետեր ևս։ 

«ՀՀ Պարետի որոշմամբ՝ վեց ժամով արգելվել է սուպերմարկետների մի շարք խոշոր ցանցերի որոշ մասնաճյուղերի գործունեությունը։ Տնտեսվարողները տեղեկացված են եղել Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի կողմից»,- նշված է հաղորդագրության մեջ։

Նշենք, որ ԱԱՏՄ պաշտոնական կայքում հրապարակված է «Կազմակերպություններում սանիտարահամաճարակային կանոնների պահպանման, դրանց խախտման դեպքում հնարավոր վտանգների և աշխատանքների կազմակերպման վերաբերյալ» ուղեցույցը։

Пробирка с тестом на коронавирус  в медицинской лаборатории - Sputnik Արմենիա
Ռուսաստանում կորոնավիրուսի բուժման դեղամիջոց են ստեղծել

Ուղեցույցի համաձայն՝ տնտեսվարողը պետք է ապահովի աշխատատեղերի` միմյանցից նվազագույնը 2 մետր հեռավորությունը, ապահովի յուրաքանչյուր 10 աշխատողի հաշվարկով առնվազն մեկ ծորակի առկայություն, օրական առնվազն երկու անգամ սահմանված ժամերի կազմակերպի ախտահանման աշխատանքներ, մասնավորաբար, պետք է ախատահնվի տարածքը, դռների բռնակները, սեղանները, ձեռքով հաճախակի հպման մակերեսները, սանհանգույցները և այլն։

Հիշեցնենք` Հայաստանում, ինչպես մի շարք այլ երկրներում, կորոնավիրուսի տարածման դեմ պայքարի համար արտակարգ դրության ռեժիմ է հայտարարվել։ Արտակարգ դրության ռեժիմը կտևի մեկ ամիս` մարտի 16–ից ապրիլի 14-ը։

Սահմանափակվել է երկիր մուտքն ու ելքը, Երևանում և մյուս քաղաքներում ագելվել են հանրային միջոցառումները, սեփականատերերի նախաձեռնությամբ փակվել են մի շարք ռեստորաններ, սրճարաններ և խանութներ (բացի պարենայինից)։ Փակ են նաև ուսումնական և մշակութային հաստատությունները։

Արտակարգ դրության ռեժիմը խստացվել է մարտի 25-ից. տնից կարելի է դուրս գալ միայն անձը հաստատող փաստաթղթով, լրացրած ձևաթղթով, խիստ անհրաժեշտության դեպքում։

Այսօրվա դրությամբ Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը 372 է։

Կորոնավիրուսը դեռ կանգ չի առնում. Հայաստանում արդեն վարակի 372 դեպք է գրանցվել

Լրահոս
0