00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:25
35 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:01
6 ր
Ուղիղ եթեր
13:00
7 ր
Ուղիղ եթեր
14:00
7 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
8 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:29
4 ր
Ուղիղ եթեր
09:34
27 ր
Ուղիղ եթեր
10:01
5 ր
Ուղիղ եթեր
10:05
55 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Սիմոն Բաբայան
Մեզ համար մտահոգիչ է և անընդունելի․Բաբայան
17:27
6 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
7 ր
Աբովյան time
On air
18:17
40 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ի՞նչ է սպասում Ռուսաստանում հայերին կարանտինի ժամանակ. դեսպանը կարևոր հարցերի է պատասխանել

© Photo : press office of the Embassy of RA in RFПосол Армении в России Вардан Тоганян на праздничном концерте в честь 150-летия Комитаса (21 сентября 2019). Москва
Посол Армении в России Вардан Тоганян на праздничном концерте в честь 150-летия Комитаса (21 сентября 2019). Москва - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Դեսպանը ներկայացրել է Ռուսաստանի հայ համայնքում տիրող իրավիճակը, սոցիալ–տնտեսական խնդիրները, որոնց հետ համավարակի շրջանում բախվում են ՌԴ–ում ՀՀ քաղաքացիները։

ԵՐԵՎԱՆ, 28 մարտի –Sputnik. Ռուսաստանում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանը պատմել է կարանտին հայտարարելու հետ կապված` ՌԴ հայկական համայնքում տիրող իրավիճակի մասին։ Մանրամասները նա ներկայացրել է Հայաստանի հանրային հեռուստաընկերության լրատվական ծրագրին տված հարցազրույցում։

Մասնավորապես, դեսպանը պատմել է կարանտինի միջոցների մասին, որոնք Ռուսաստանում ուժի մեջ են մտել մարտի 27–ից։

Ռուսաստանում կփակվեն զվարճանքի վայրերը, սրճարանների և ռեստորանների աշխատանքը կթույլատրվի միայն առաքում ունենալու դեպքում, կփակվեն առևտրի կետերը (բացի մթերային խանութներից և դեղատներից), զբոսայգիները, սահմանափակումներ կլինեն նաև մի շարք ընկերությունների և հաստատությունների աշխատանքում, խստացված կարանտինային սահմանափակումներ կգործեն կենսաթոշակառուների և սովորողների համար և այլն։

«Խոսքը երկրի ամբողջ տարածքում կիրառվող սահմանափակումների մասին է։ Եվ եթե խոսենք նման պայմաններում համայնքի գործունեության մասին, ապա բոլոր ակտիվ գործողությունները ժամանակավորապես կդադարեցվեն։ Դրանք են կիրակնօրյա դպրոցները, պարային խմբակները, տարբեր միջոցառումները, համերգները և շնորհանդեսները։ Այդ իսկ պատճառով ակտիվ ներհամայնքային կյանք ներկա պահին չի լինի»,–ասել է դեսպանը։

Նրա խոսքով` այս պահին միայն մեկ հայի` ՀՀ քաղաքացու մասին տեղեկություն կա, որի մոտ Սոչի ժամանելուն պես կորոնավիրուս էր հայտնաբերվել։ Այլ տեղեկություններ ինչպես ՀՀ, այնպես էլ ՌԴ քաղաքացի հանդիսացող վարակված հայերի մասին, ներկայում չկան։

Медицинский работник в защитном костюме в больнице - Sputnik Արմենիա
Կորոնավիրուսը դեռ կանգ չի առնում. Հայաստանում արդեն վարակի 372 դեպք է գրանցվել

Տողանյանն անդրադարձել է նաև այն հարցին, որ կարանտինային սահմանափակումների հետ կապված առավել խոցելի դիրքում կհայտնվեն Հայաստանից եկած աշխատանքային միգրանտները, որոնք աշխատում են ծառայությունների և շինարարության ոլորտում։ Շատերը օբյեկտիվ պատճառներով ստիպված կլինեն վերադառնալ տուն։ Խնդիրների կբախվեն նաև ՀՀ այն քաղաքացիները, որոնք ՌԴ–ում են գտնվում հայկական պետհամարանիշ ունեցող սեփական ավտոմեքենաներով և հիմնականում զբաղված են փոքր բիզնեսում։ Առաջվա նման նրանք աշխատել չեն կարողանա։ Խոսքը 10-12 հազար մեքենայի մասին է։

Ոչ ոք վաղվա վրա վստահ չէ. մարդիկ հրաժարվել են առցանց խաղադրույքներից ու պատվերներից

Դեսպանը պատմել է նաև այն խնդիրների մասին, որոնց բախվում են ՀՀ այն քաղաքացիները, որոնք հիմնականում զբաղված են բեռնափոխադրումների ոլորտում, Վերին Լարսի անցակետում։ Նա նշել է, որ կուտակումների և խցանումների խնդիրը լուծելու համար ժամանակ է հարկավոր։ Շատ բան այստեղ կապված է դոլարի և ռուբլու փոխարժեքի հետ։

Տողանյանը պատմել է նաև հայերին մտահոգող առանցքային հարցերի մասին, որոնցով նրանք դիմում են Ռուսաստանում Հայաստանի դեսպանատուն և հյուպատոսություն։ Նրա խոսքով` դիմումները հիմնականում վերաբերում են մեքենայով ցամաքային տեղաշարժին, քանի որ օդային հաղորդակցությունը դեռ չի կասեցվել, սակայն չվերթերի քանակը կտրուկ կրճատվել է, ընդ որում, խոսքը ինչպես ներռուսաստանյան, այնպես էլ միջպետական թռիչքների մասին է։ Հենց դա էլ իրարանցում է առաջացրել։

Владимир Путин и пустые стулья подавших в отставку членов Правительства РФ (15 января 2020). Москва - Sputnik Արմենիա
Պուտինը մեկ շաբաթ հանգիստ է տվել և ասել` ինչ միջոցներ են ձեռնարկում կորոնավիրուսի պատճառով

Եվս մեկ խնդիր է առաջացել Ռուսաստան սեզոնային աշխատանքի մեկնած մարդկանց հետ, հատկապես, եթե նրանք արդեն իսկ կնքած պայմանագրեր ունեն։ Սա ամենաշատն առնչվում է շինարարության ոլորտին։

Հիշեցնենք` ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը մարտի 30-ից ապրիլի 3-ն ընկած շաբաթը ոչ աշխատանքային է հայտարարել, սակայն աշխատավարձերը կպահպանվեն։ Նա կոչ է արել ռուսաստանցիներին հետևել բժիշկների բոլոր խորհուրդներին, պատասխանատվություն դրսևորել և մնալ տանը։

Հիշեցնենք, որ Հայաստանում, ինչպես մի շարք այլ երկրներում, կորոնավիրուսի տարածման դեմ պայքարի համար արտակարգ դրության ռեժիմ է հայտարարվել։ Հայաստանում արտակարգ դրության ռեժիմը կտևի մեկ ամիս` մարտի 16–ից ապրիլի 14-ը։ Սահմանափակվել է երկիր մուտքն ու ելքը, Երևանում և մյուս քաղաքներում ագելվել են հանրային միջոցառումները, սեփականատերերի նախաձեռնությամբ փակվել են մի շարք ռեստորաններ, սրճարաններ և խանութներ (բացի պարենայինից)։ Փակ են նաև ուսումնական և մշակութային հաստատությունները։

Արտակարգ դրության ռեժիմը խստացվել է մարտի 25-ից։

Այսօրվա դրությամբ Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը 372 է։

Ռուսաստանը դադարեցնում է կանոնավոր ու չարտերային չվերթերն այլ երկրների հետ

Լրահոս
0