00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:33
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ՌԴ–ի ընդունած նոր սահմանափակումները չեն ազդելու բեռնափոխադրումների վրա. Փաշինյան

© Sputnik / Александр Астафьев / Անցնել մեդիապահոցМихаил Мишустин и Никол Пашинян
Михаил Мишустин и Никол Пашинян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Նիկոլ Փաշինյանը Facebook -ի ուղիղ եթերում նշեց, որ հեռախոսազրույց է ունեցել ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինի հետ։

ԵՐԵՎԱՆ, 28 մարտի- Sputnik. Ռուսաստանի Դաշնության ընդունած նոր սահմանափակումները չեն ազդելու երկու երկրների միջև իրականացվող բեռնափոխադրումների վրա։ Նման հայտարարություն արեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Facebook -ի ուղիղ եթերում։

Նա նշեց, որ հեռախոսազրույց է ունեցել ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինի հետ, վերջինս հաստատել է դա։

«Ինչպես բեռները Հայաստանից տեղափոխվում էին Ռուսաստան և Ռուսաստանից՝ Հայաստան, նույն ռեժիմը շարունակվելու է»,- ասաց վարչապետը։

Անդրադառնալով վերջին օրերին Վերին Լարսում առաջացած խնդիրներին և բեռնատարների կուտակումներին, նա նշեց, որ աշխատում են Ռուսաստանի և Վրաստանի գործընկերների հետ, որպեսզի բեռնափոխադրումները շարունակվեն բնականոն իրականացվել։

35 նոր դեպք ունենք. Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվն արդեն 407 է

Տարվող աշխատանքները վարչապետը բավականին արդյունավետ է գնահատում։ Համոզված է, որ առաջիկա օրերին խնդիրը կհարթվի։

«Հայաստանում սննդի ներկրումն իրականացվում է բնականոն»,- ասաց վարչապետը՝ ընդգծելով, որ մեր ունեցած միակ խնդիրը կորոնավիրուսն է, որը պետք է միասին հաղթահարենք։

Նա նշեց, որ այս իրավիճակը որոշակի տնտեսական վնասներ է բերում, բայց դրանք կվերականգնվեն։ Ճգնաժամի կառավարման համար էլ կառավարությունն արդեն հինգ ծրագիր է կազմել։ Դրանք հաստատվել են, ապրիլի 1–ի առավոտյան կսկսեն գործնականում կիրառվել։ Իսկ կառավարության առաջիկա նիստում միջոցառումների նոր խումբ կընդունվի։

Հիշեցնենք` Հայաստանում, ինչպես մի շարք այլ երկրներում, կորոնավիրուսի տարածման դեմ պայքարի համար արտակարգ դրության ռեժիմ է հայտարարվել։ Արտակարգ դրության ռեժիմը կտևի մեկ ամիս` մարտի 16–ից ապրիլի 14-ը։

Սահմանափակվել է երկիր մուտքն ու ելքը, Երևանում և մյուս քաղաքներում ագելվել են հանրային միջոցառումները, սեփականատերերի նախաձեռնությամբ փակվել են մի շարք ռեստորաններ, սրճարաններ և խանութներ (բացի պարենայինից)։ Փակ են նաև ուսումնական և մշակութային հաստատությունները։

Արտակարգ դրության ռեժիմը խստացվել է մարտի 25-ից. տնից կարելի է դուրս գալ միայն անձը հաստատող փաստաթղթով, լրացրած ձևաթղթով, խիստ անհրաժեշտության դեպքում։

Մարտի 26-ին Հայաստանում գրանցվեց կորոնավիրուսից մահվան առաջին դեպքը։
Այս պահի դրությամբ Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը 407 է։

Ռուսաստանում կորոնավիրուսի բուժման դեղամիջոց են ստեղծել

Լրահոս
0