00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:04
22 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Արթուր Խաչատրյան
ՀՀ իշխանությունները որոշել են Արցախի քաղաքացիների խնայողությունները խլել․Խաչատրյան
17:47
1 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Փրկարար ծառայությունում կորոնավիրուսով վարակված մեկ անձ կա. Գաբրիելյան

© Sputnik / Hovhannes ShoghikyanПресс-конференция заместителя министра по чрезвычайным ситуациям Армена Арутюняна и директора спасательной службы МЧС Врежа Габриеляна (27 марта 2020). Еревaн
Пресс-конференция заместителя министра по чрезвычайным ситуациям Армена Арутюняна и директора спасательной службы МЧС Врежа Габриеляна (27 марта 2020). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Փրկարար ծառայությունում կորոնավիրուսով վարակված անձի հետ շփված 11 կոնտակտավորները մեկուսացվել են։

ԵՐԵՎԱՆ, 27 մարտի – Sputnik. Փրկարար ծառայությունում կորոնավիրուսով վարակված մեկ անձ կա, որն իր կնոջից է վարակվել։ Այս մասին կառավարության մամուլի կենտրոնում կայացած ասուլիսի ժամանակ հայտնեց Փրկարար ծառայության տնօրեն Վրեժ Գաբրիելյանը։

Медицинский центр Норк-Мараш - Sputnik Արմենիա
Բուժքույրը վարակվել է կորոնավիրուսով. Թորոսյան

«Երևան քաղաքի ջոկատներից մեկի աշխատակիցն է վարակվել կորոնավիրուսով։ Այժմ բուժվում է։ Նրա հետ շփված 11 կոնտակտավորները մեկուսացվել են, հսկվում են։ Նրանք մեկուսացված են ԱԻՆ–ի կառույցներից մեկում»,–ասաց Գաբրիելյանը։

Բացի այդ, ԱԻՆ ևս 6 աշխատակից ինքնամեկուսացած են, քանի որ շփվել էին կորոնավիրուսով վարակված այլ քաղաքացիների հետ։

Նա հայտնեց նաև, որ ստեղծվել են պահուստային ջոկատներ, որպեսզի եթե կորոնավիրուսի պատճառով շարքից դուրս գան որոշակի ջոկատներ, նրանց փոխարինողներ լինեն։ Գաբրիելյանն ասաց` 180 աշխատակից կազմ–պատրաստ է անհրաժեշտության դեպքում գործող ջոկատներին փոխարինելու։

Բացի այդ, բոլոր մարզերում ստեղծվել են օպերատիվ շտաբներ ու գործի են դրվել արտակարգ իրավիճակներում գործելու պլանները։

Եվս մեկ բժիշկ ու շտապօգնության մեկ վարորդ վարակվել են կորոնավիրուսով. նախարար

ԱԻՆ փոխնախարար Արմեն Հարությունյանն էլ հայտնեց` վաղը ժամը 6-ից օրական երկու անգամ հանրային տարածքներում, մասնավորապես` 350 կանգառներում, ախտահանման աշխատանքներ կիրականացվեն։ ԱԻՆ մեքենաներով 400 կոնտակտավոր են տեղափոխվել ու մեկուսացվել։ Կորոնավիրուսին առնչվող ավելի քան 280 զանգ են ստացել։

Հիշեցնենք` Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 329–ի։ Երկրում մարտի 16-ից ապրիլի 14-ն արտակարգ դրություն է հայտարարվել: Մարտի 25–ից մեկ շաբաթով արգելվել է ՀՀ քաղաքացիների ազատ տեղաշարժը, և նրանք տնից պետք է դուրս գան միայն խիստ անհրաժեշտության դեպքերում։

Լրահոս
0